ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Այսօր՝ մարտի 25-ին, պետական, քաղաքական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Ոգեկոչման արարողությանը ներկա էին նաև Անդրանիկ Մարգարյանի որդին` Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ նախկին պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Դավիթ Հարությունյանը, Կարեն Ավագյանը, Սամվել Նիկոյանը և այլք։
Արարողության ավարտից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Անդրանիկ Մարգարյանի գերեզմանին ու շտապ հեռացան` չպատասխանելով պանթեոնում հավաքված լրագրողների հարցերին։