00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը պոզուպոչ է կպցնում. ԱԺ նիստը սկսվեց փոխադարձ մեղադրանքներով

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции “Процветающая Армения” Геворг Петросян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн
Депутат от фракции “Процветающая Армения” Геворг Петросян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները խորհրդարանի հերթական նիստի աշխատանքը սկսեցին «փոխհրաձգությունով»: Մեծամասնությունը ԲՀԿ-ին մեղադրեց պոպուլիզմի, ԲՀԿ-ն «Իմ քայլին»` կառավարության դակիչը լինելու մեջ:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ԱԺ հերթական նիստերի աշխատանքն այսօր սկսվեց լարված մթնոլորտում: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանին զայրացրել էր, որ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորների ներկայացրած` Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի 2 նախագծերին:

Մինչ այդ նույն նախագծերի մասին բացասական եզրակացություն էր ներկայացրել նաև կառավարությունը:

«ԱԺ-ն չպիտի դառնա կառավարության դակիչը: Խորհրդարանն է կառավարության գործունեությունը վերահսկող մարմինը և ոչ թե կառավարությունը խորհրդարանի»,- ասաց Պետրոսյանը:

Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողներին, մասնավորապես պատգամավորներին, համատեղությամբ, անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքել կրթական և գիտական հաստատությունների հետ:

Уборщицы, обслуживающие парламент Армении, недовольны сокращением зарплат - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է կրճատվել ԱԺ–ի մաքրուհիների աշխատավարձը. պարզաբանում է «Քլիներսի» տնօրենը

Մինչդեռ գործող օրենքը, որն ընդունվել է 2016թ-ին, նախատեսում է կոնկրետ ժամկետով պայմանագիր: Որպես փաստարկ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ նախորդ գումարման պատգամավորներից մեկը մանդատից զրկվելուց հետո կորցրել է նաև բուհում իր աշխատանքը, քանի որ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո բուհի ղեկավարությունը նոր պայմանագիր չի կնքել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, գլխադասային հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանը, նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դիրքորոշումը ներկայացնելիս, ասաց, որ առաջարկվող կարգավորումը խտրական է, քանի որ դրանով տարանջատում է նախատեսվում աշխատողների միջև։

«Առաջարկվող նախագիծը տարածվում է միայն քաղաքական ընտրովի պաշտոնների վրա, իսկ, օրինակ, դիվանագետը կամ վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնող անձը չի կարող որոշել իր աշխատանքային պայմանագրի ժամկետը»,- ասաց պատգամավորը։

Մեկ այլ նախագծով էլ ԲՀԿ-ն առաջարկում է գործատուին թույլ տալ խզել աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողն աշխատանքի ներկայացել է, բայց հրաժարվել է կատարել աշխատանքային պարտականությունները: Այս առաջարկին ևս կառավարությունն ու ԱԺ-ի աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն էին տվել:

Խորհրդարանական մեծամասնությունը երկու նախագծին էլ դեմ քվեարկեց` դրանք չընդգրկելով նիստի օրակարգում:

«Հետո էլ մեր և ձեր հարգարժան վարչապետն ասում է,որ ընդդիմության առաջարկները չեն մերժվում: Բայց ինչ-որ հակառակ տպավորություն է ստեղծվում։ Ընդդիմությունը ինչ օրինագիծ բերում է, կառավարությունը պոզուպոչ է կպցնում»,- ասաց Պետրոսյանը` իշխանության ներկայացուցիչներին հրավիրելով հեռուստաբանավեճի: Հրավերը չըդունվեց:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանն իր գործընկերոջը հիշեցրեց, որ ԱԺ ամբիոնը բանավեճի ամբիոն է, և առաջարկեց օգտվել այդ ամբիոնից:

Լրահոս
0