15:24 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Թոշակառու

ՀՀ–ում 25 500 դրամից ցածր կենսաթոշակ չի լինի. ԱԺ–ն քննարկում է թոշակների բարձրացման հարցը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
44 0 0

ՀՀ կառավարությունն առաջարկում է կենսաթոշակի նվազագույն շեմը հասցնել աղքատության նվազագույն շեմին:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ ստացողների կենսաթոշակը կբարձրանա: Այս մասին քննարկումն այսօր ծավալվեց ԱԺ հերթական նիստում` կառավարության ներկայացրած «Կենսաթոշակների մասին օրենքում» առաջարկվող փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը նախագիծը ներկայացնելիս հայտնեց, որ նվազագույն կենսաթոշակը սահմանվում է 25 500 դրամ: Դա Հայաստանում ծայրահեղ աղքատության շեմն է:

Նախագիծը տարածվելու է այսօր այդ շեմից ցածր վճարվող 18 000 կենսաթոշակառուների վրա, որոնք այդ ցուցանիշով համարվում են ծայրահեղ աղքատներ: Ավելացումները բյուջեում 800 մլն դրամ լրացուցիչ ծախս են ավելացնելու: Նախագիծն ընդունվելուց հետո ուժի մեջ է մտնելու 2019թ-ի հունվարի 1-ից և ունենալու է հետադարձ ուժ: Փոխնախարարը նշեց, որ օրենքի ընդունումից հետո կկատարվի վերահաշվարկ, որի արդյունքում կվճարվեն նաև 2019թ-ի առաջին ամիսներին չվճարված ավելացումները:

«Կվճարվեն բոլոր նրանք, ովքեր փաստացի այս պահին 25 500 դրամից ցածր կենսաթոշակ են ստանում, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում այլևս աղքատության նվազագույն շեմից ցածր կենսաթոշակ ստացող չի լինի: Կենսաթոշակառուների շրջանում կբացառվի ծայրահեղ աղքատության շեմից ցածր գտնվելը»,- ասաց Սաիյանը:

Այս ձևակերպման հետ չհամաձայնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

«Այսինքն` 25 000 տվեցիք մարդկանց, ու այլևս ծայրահեղ աղքատ չե՞ն»,- ասաց նա:

Միքայել Մելքումյանն էլ հարց ուղղեց, թե քանի ծայրահեղ աղքատ կա այսօր մեր երկրում:

«Մոտավորապես 2-3 տոկոս է կազմում, բայց այդ ծայրահեղ աղքատների ոչ բոլորի տեղն է, որ պետությունը գիտի: Մոտավորապես 60-70 հազար մարդ է կազմում ծայրահեղ աղքատների թիվը, բայց բոլորը չէ, որ կենսաթոշակառուներ են»,- ասաց նա:

Ի դեպ, նախագիծը վերաբերում է միայն նվազագույն շեմից ցածր կենսաթոշակների ավելացմանը, բազային կենսաթոշակը մնում է անփոփոխ: Արդյունքում աշխատանքային ստաժ չունեցող և շուրջ 12 տարի ստաժ ունեցող թոշակառուները ստանալու են նույն չափով կենսաթոշակ: Սա պատգամավորների համոզմամբ` անարդարացի է: Բայց կառավարության ներկայացուցիչը նշեց, որ համահավասար բարձրացման համար պետություն փող չունի: Նրա խոսքով` կենսաթոշակները 1000 դրամով ավելացնելը պետական բյուջեի համար 5 մլրդ դրամ ծախս է ենթադրում: Եվ դրա հնարավորություն բյուջեում չկա: Այդուհանդերձ, նախարարի տեղակալը վստահեցրեց, որ կենսաթոշակների բարձրացման հարցը մնում է կառավարության գործունեության օրակարգում:

Ըստ թեմայի

Ռուսաստանցի թոշակառուները նախընտրում են Հայաստանն ու Գերմանիան
Թաղայինների չգործող ինստիտուտն ու հանցավորության աճի միտումը. որտեղի՞ց է ամենաթողությունը
«Դուխով ապրեք, վերջը լավ ա լինելու»... եթե «նիսյա» հացի ՀԴՄ-ն ուզեք
Մի քանի միլիոն դրամ ստացող պաշտոնյան պետք է «հաշվետվություն» տա, եթե...
թեգերը:
ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ