08:41 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.57
  • GBP620.02
  • EUR536.23
  • RUB7.42
Հայկ Ալումյան

Դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու բողոքը

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (185)
98 0 0

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանները պահանջում են դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Այս մասին հայտնում է Քոչարյանի փաստաբանական խմբի մամուլի պատասխանատու Էլեն Առաքելյանը։

Նիստը կանցկացվի այսօր՝ ժամը 15:00-ին, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ։

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ընդ որում, գրավի չափը սահմանելը թողնվել էր դատարանի հայեցողությանը։

2019 թ.–ի հունվարին քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (185)

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանը դատարանում մոտ 40 րոպե ելույթ է ունեցել. ի՞նչ է ասել նա
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու հայցը
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմել են Վերաքննիչ դատարան
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ