00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրել ու վաճառել կարելի է, գովազդել` ոչ

© Sputnik / Aram NersesyanПленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն և այլ աշխատանքներ վաճառողների կյանքը կբարդանա: Իշխանությունը մտադիր է արգելել նման ծառայությունների գովազդը: Բայց սողանցքները մնում են բաց:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Սովորողի փոխարեն կուրսային, դիպլոմային և այլ աշխատանքներ գրելու առաջարկներն այլևս չեն գովազդվի: Նման առաջարկով է հանդես եկել ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը` համապատասխան փոփոխություն առաջարկելով «ՀՀ գովազդի մասին օրենքում»:

Ինչպես այսօր ԱԺ ամբիոնից ներկայացրեց նախագծի հեղինակը, առաջարկվող փոփոխությամբ «արգելվելու է կրթական, գիտական և հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի (աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի) կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները և այլ գործնական աշխատանքները (ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն և այլն) կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը»։

Отдых - Sputnik Արմենիա
ՀՀ–ում 25 500 դրամից ցածր կենսաթոշակ չի լինի. ԱԺ–ն քննարկում է թոշակների բարձրացման հարցը

Համաձայն լինելով առաջարկվող օրինագծին` պատգամավորները նշեցին, որ այն, այնուամենայնիվ, չի կանոնակարգում ամբողջ դաշտը: Արգելելով գովազդի մի տարբերակը` օրենքը չի կարող վերահսկել դրա բոլոր դրսևորումները:

«Ինտերնետային հարթակներում, սոցիալական ցանցերում նմանատիպ վճարովի ծառայություններ մատուցող կազմակերպությունների գովազդը չի կանոնակարգվում: Որպես կանոն այդ կառույցները տեղակայված են լինում բուհերի հարևանությամբ, և յուրաքանչյուր ուսանող շատ լավ գիտի,թե որտեղ կարելի է դրանց գտնել»,- ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանն էլ համոզմունք հայտնեց, որ նշված գովազդներն ուսանողին դրդում են մտածելու ուսանելու հնարավորությունը վատնելու ու նման ծառայություններից օգտվելու մասին: «Ես կարծում եմ, որ սա կարևորագույն օրենք է»,- ասաց նա` նախաձեռնության համար շնորհակալություն հայտնելով իր գործընկերոջը:

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Վլադիմիր Վարդանյանն էլ նշեց, որ գովազդն արգելելով գրագողության հարցը չի լուծվում: «Գրագողությունը վտանգավոր է, օգտվելու որովհետև մարդկանց տալիս է հնարավորություն ուրիշի փոխարեն գնալ առաջ: Մենք ունենք բազում պաշտոնյաներ, որոնք թեկնածուական կամ դոկտորական աշխատանքներ են ներկայացրել, և դրանք գրագողության արդյունք են»,- ասաց նա` ներկայացրած օրենքը որակելով գրագողության դեմ պայքարի առաջին քայլ:

ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն էլ հայտնեց, որ հարցի ամբողջական լուծման համար նախարարությունն աշխատանքներ  է տանում հակագրագողության (անտիպլագիատ) համակարգի ստեղծման ուղղությամբ, քանի որ գործող համակարգը շատ սահմանափակ հնարավորություններ ունի: «Այստեղ խնդիրն այն է, որ հայերեն լեզվով բավարար բազա պիտի ստեղծվի, ինչը որոշակի ջանքեր է պահանջում»,- ասաց նա:

Նախագծի քվեարկությունը նախատեսվում է ԱԺ վաղվա` մարտի 27-ի նիստից առաջ:

Լրահոս
0