11:16 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Գյուղական տուն

Կարկուտը չի ծեծի. Հայաստանում 1 միլիոն նոր տեսակի ծառ կտնկեն

© Sputnik / Armine Alexanyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
197 0 0

Արտասահմանյան տեսակների 400 հա պտղատու այգիները կտնկեն շոգ և չոր տարածքում, այգիների վրա էլ հակակարկտային ցանցեր կտեղադրեն։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Հայաստանում 1 միլիոն կարկտադիմացկուն ծառ կտնկեն։ Ւնչպես Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց «Սպայկա» ընկերության նախագծերի մենեջեր Կարեն Բաղդասարյանը, նոր պտղատու այգիները կլինեն Արմավիրի մարզի Շենիկ գյուղում` Արարատյան դաշտավայրի արևմտյան հատվածում։

Ընդհանուր առմամբ պտղատու այգիների համար 400 հա տարածք է հատկացվելու։ Այստեղ կլիման շոգ և չորային է, հողը` քարքարոտ, ոռոգման ջուրը` քիչ։ Բայց այդ հանգամանքը ներդրողներին չի կանգնեցնում։

«Մենք արդեն ծառեր ենք տնկում։ Կեռասենի, սալորենի, խաղող ... Միջազգային ֆինանսական շուկաներում մենք կարողացանք մատչելի վարկեր գտնել», – ասաց Բաղդասարյանը։

Ծառերն արդեն սկսել են տնկել և կշարունակեն մինչև մայիսի վերջ։ Արտասահմանյան տեսակներ են գնել։ Դրանք ավելի հարմար են ինտենսիվ այգիների համար։ Ծառերը փոքր են, իսկ դա նշանակում է, որ կարելի է ավելի շատ տնկել մեկ հեկտարի հաշվարկով և ավելի հեշտ ծածկել հակակարկտային ցանցով։ Բացի այդ, դրանք ավելի շուտ են սկսում պտուղ տալ (արդեն 3-4-րդ տարուց)։ Իսկ պտուղներն ավելի լավ են պահպանվում ճանապարհին։

«Իսկ ինչ վերաբերում է համին, ապա Հայաստանի հողը, արևն ու ջուրը իրենց գործը կանեն», – համոզված է Բաղդասարյանը։

Այգին ոչ միայն կոմերցիոն, այլև օրինակելի նախագիծ կդառնա։ Այս օրինակով ուզում են ցույց տալ հակակարկտային ցանցերի առավելությունները։ Ամեն տարի հանրապետությունում հարյուրավոր գյուղատնտեսություններ են տուժում կարկտից, որի վտանգը պահպանվում է մինչև հունիսի կեսերը։

Այժմ հանրապետության ձեռնարկություններից մեկն արդեն սկսել է հակակարկտային ցանցեր արտադրել։ Իսկ «Սպայկայում» սկսել են երկաթբետոնե ցանկաշարեր պատրաստել դրանց համար։

Հիմա մենք ուզում ենք հաշվարկել, թե որքան կարժենա նման այգի տնկելն ու ծառերի խնամքը։ Իսկ մինչև ապրիլի վերջ ուզում ենք տիպային նախագիծ ներկայացնել ներդրողներին», – ասաց Բաղդասարյանը։

Համատեղ նախագծի մոդելները քննարկվում են տեղական բանկերից մեկի հետ։

«Սպայկան» Հայաստանից թարմ միրգ և բանջարեղեն արտահանող խոշոր ընկերություն է, որի արտադրանքի իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է։

Ըստ թեմայի

Ճապոնացիները Գյումրիում սակուրա կտնկեն. դեսպանատունը ծրագրեր է իրականացնում Շիրակում
Թեղուտի հանքի պատճառով իրենց այգիներից զրկված 2 գյուղացիները փոխհատուցում կստանան
Մետաղից անցավ մեղրի. ալավերդցի Վիգենը մարդկանց մեղուների վրա է պառկեցնում
Պարտադիր պրոֆեսիոնալներ են պետք, կամ ինչպես փրկել Երևանը կենսաբանական մահից
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ