00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն Իսրայելին չի արտահանձնի զբոսաշրջության նախարարի նախկին օգնականին. Զեյնալյան

© Sputnik / Asatur YesayantsМинистр юстиции Артак Зейналян во время принятия присяги правительства Армении (30 января 2019). Еревaн
Министр юстиции Артак Зейналян во время принятия присяги правительства Армении (30 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկրներն աշխատում են փոխադարձ դատական ակտերի ճանաչման ուղղությամբ, սակայն արտահանձնման մասին խոսք լինել չի կարող։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի  – Sputnik. ՀՀ Սահմանադրությունն արգելում է հանձնել իր քաղաքացիներին։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի զբոսաշրջության նախարարի նախկին օգնականին Իսրայելին արտահանձնելու մասին հարցին։

Մարտի 2–ին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Թբիլիսի–Երևան չվերթի ուղևոր Մերի Աղաջանյանին, որը խարդախության մեղադրանքով հետախուզվում է Իսրայելի իրավապահ մարմինների կողմից։ Ավելի վաղ Sputnik Արմենիան, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Աղաջանյանին չեն պատրաստվում արտահանձնել։

Задержан Нарек Александрович Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի եղբորորդին Հայաստան դեռ չի բերվել. չեխերը չեն շտապում նրան արտահանձնել

«Սահմանադրությունն արգելք է սահմանում Հայաստանի քաղաքացիների արտահանձման վերաբերյալ։ Մենք հիմա դատական ակտերի փոխադարձ ճանաչման ուղղությամբ աշխատանքներ ենք տանում։ Եթե այդպիսի հնարավորություն լինի, բնականաբար, դատական ակտը կճանաչվի», –ասաց Զեյնալյանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ Աղաջանյանի արտահանձնման մասին խոսք լինել չի կարող։ Նախարարը հաստատեց, որ այս պահին կինը Հայաստանում է։

Ինչպես հաղորդում են իսրայելական ԶԼՄ–ները, Աղաջանյանը եղել է զբոսաշրջության նախարար Ստաս Միսեժնիկովի գրասենյակի պետը։ Գործի նյութերի համաձայն՝ նա կաշառքի դիմաց առանց հերթի սոցիալական բնակարան է խոստացել նոր հայրենադարձներին (ռուսալեզու կենսաթոշակառուներին)։ Խարդախության ճանապարհով ստացված միջոցները կազմել են մի քանի հարյուր հազար շեքել (1 շեքելը` 0,28 դոլար)։ Իսրայելում նա 26–ամսյա բանտարկության դատապարտվել է խարդախության համար։

Աղաջանյանը հասցրել է լքել Իսրայելը հայկական անձնագրով։ Դատախազությունը բռնել է նրան երկրից դուրս գալուց մեկ տարի անց։

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ արտահանձնման հարցերով գործերի քննարկումը հրապարակավ չի իրականացվում։ Հարցը կարգավորվում է «Քրեական գործերով օգնության մասին» եվրոպական կոնվենցիայի շրջանակում։

ՀՀ Սահմանադրության 55–րդ հոդվածի 2 կետում նշված է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի»:

Լրահոս
0