23:42 20 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD480.03
  • GBP611.99
  • EUR535.62
  • RUB7.44
Երևան

Փաշինյանն առաջարկում է սահմանափակել վարորդների համար նախատեսված տուգանքները

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
34910

Վարչապետը խոսել է ճանապարհային ոստիկանության բարեփոխումների մասին։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Հայաստանում վարորդների համար տուգանքները պետք է սահմանափակել։ Այսօր ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ նախատեսվում է Ճանապարհային ոստիկանությունը փոխարինել Պարեկային ծառայության համակարգով, իսկ տուգանքները փոխարինել խախտումների գնահատման բալային համակարգով։

Միևնույն ժամանակ տուգանքի առավելագույն չափը, Փաշինյանի խոսքով, կհամապատասխանի միջազգային չափանիշներին։

«Մեր մտածածն այն է, որ 29 հազար դրամից բարձր վարչական տուգանքներ չպետք է լինեն, որովհետև ինչպես մեզ հավաստիացնում են, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դրանից ավելի գումարով պատժելը արդեն այլ հարթության իրավահարաբերության համատեքստում է դիտարկում»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ 2018 թվականի աշնանը ՀՀ կառավարությունը ներեց ճանապարհային տուգանքները։ Համաներման տակ ընկան 13,3 մլրդ դրամ ընդհանուր գումարի չափով շուրջ 120 հազար հոգու անունով դուրս գրված մոտ 1.5 մլն ակտ։

Ըստ թեմայի

Հազարավոր երևանցիներ դա անում են ամեն օր, օրը՝ երկու անգամ, շատերը՝ կռացած
Խնդիրներ` Երևան–Արմավիր երթուղում. ընկերության տնօրենը Փաշինյանի հետ հանդիպում է պահանջում
Ինչպես Երևանի տեսախցիկները հաղթեցին ներքնաշորին. «խաբված» տաքսիստների բումերանգը
Կառավարությունը նոր համաներում է ծրագրում. տաքսու վարորդները կազատվե՞ն տույժ–տուգանքներից
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ