08:43 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.57
  • GBP620.02
  • EUR536.23
  • RUB7.42
Թմրանյութ

Թմրանյութերի մաքսանենգության փորձ` Հայաստան - Իրան սահմանին. ԱԴԾ-ն կանխել է

© Photo : press office of the FSS of RF
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
94 0 0

Միջադեպը տեղի է ունեցել «Ագարակ» հսկիչ անցակետում։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Հայաստանի պետական սահմանի հայ–իրանական հատվածում թմրանյութերի մաքսանենգության փորձ է կանխվել։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ(Անվտանգության ԴԱշնային ծառայություն) սահմանային վարչության մամուլի ծառայությունը։

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 26-ին «Ագարակ» հսկիչ անցակետում։

«Ծառայողական շան օգնությամբ սահմանապահ կարգախումբը Թեհրան–Երևան երթուղով ընթացող զբոսաշրջային ավտոբուսի զննության ընթացքում, ավտոբուսի վարորդի մոտ հայտնաբերվել է մուգ շագանակագույն նյութով (ենթադրաբար հում ափիոն) երկու փաթեթ», – գրված է հաղորդագրության մեջ։

Միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար, վարորդը և հայտնաբերված նյութը տարվել են ոստիկանության Մեղրիի բաժին։

Ըստ թեմայի

Թմրանյութ` աղի հետ. բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող քաղաքացիների խումբ
ՊԵԿ-ը հայտնաբերել է 53.79 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրանյութ
Իրանից փորձել են թմրանյութ ներմուծել Հայաստան
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ