11:14 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Երևանի մետրո

ԱԱԾ–ն քրգործ է հարուցել. Մետրոպոլիտենը բացառում է սուբսիդիաների հետ կապված չարաշահումները

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
68 0 0

ԱԱԾ–ն ստուգումներ է անցկացրել Երևանի մետրոպոլիտենում։ Նախաքննություն է իրականացվում։ Մետրոպոլիտենի աշխատակազմը բացառում է չարաշահումները։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Երևանի մետրոպոլիտենում չարաշահումների փաստով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը։

Այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ Երևանի մետրոպոլիտենում լուրջ չարաշահումներ են եղել։ Ըստ պարբերականի` մետրոպոլիտենը տարիներ շարունակ հայտարարագրել է մեծ վնասներ՝ պետությունից ստանալով հսկայական պետական դոտացիաներ, իսկ այդ ամենը հնարավոր է դարձել նաև մետրոպոլիտենի գնումները համակարգող Անի Գսպոյանի շնորհիվ, որը ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի դուստրն է։

«Քրեական գործ է հարուցվել, նախաքննությունը շարունակվում է», – ասաց Սամսոն Գալստյանը։

Նա նաև հաստատվեց տեղեկությունը, որ ԱԱԾ–ն ստուգումներ է անցկացրել մետրոպոլիտենում։

Միաժամանակ մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը հերթական անգամ հերքեց չարաշահումների մասին տեղեկությունը` ընդգծելով, որ Անի Գսպոյանը շարքային աշխատող է ու չէր կարող որևէ ազդեցություն ունենալ այս կամ այն գործընթացի վրա։

Մետրոպոլիտենի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Անի Գսպոյանի աշխատելու ժամանակահատվածում մետրոպոլիտենն աշխատել է շահույթով․ մասնավորապես՝ 2017 թվականին Երևանի մետրոպոլիտենի շահույթը կազմել է 358․256․229 ՀՀ դրամ, իսկ ՀՀ պետական բյուջե է վճարվել 71․651․246 ՀՀ դրամ շահութահարկի գումար ։ Նախնական արդյունքներով 2018 թվականին մետրոպոլիտենը ևս աշխատել է շահույթով, որը կազմում է մոտ 513 մլն ՀՀ դրամ, իսկ վճարվելիք շահութահարկը՝ մոտ 103 մլն ՀՀ դրամ ։

«Այլ անձանց կողմից սուբսիդիայի տրամադրման վրա ազդեցություն ունենալու հետ կապված տեղեկատվության մասին՝ հայտնում ենք, որ սուբսիդիայի տրամադրման կարգը, ձևը և ժամկետները կարգավորված են ՀՀ օրենսդրությամբ», – նշվում է մետրոպոլիտենի հայտարարության մեջ։

Ավելի վաղ մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ մետրոն չի կարող խուսափել հարկերից, քանի որ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ է, ու տարին մի քանի անգամ ինչպես պետական, այնպես էլ միջազգային աուդիտորական կազմակերպությունները ստուգումներ են անցկացնում։

Ըստ թեմայի

Միլիարդների չարաշահում, 1/3–ի վերադարձ. Թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ–ի բացահայտումները
Կրկին չարաշահում. գումարը գերազանցում է 3.5 միլիոնը
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը. չարաշահումներ են հայտնաբերվել
Անհնար է. Երևանի մետրոպոլիտենը հերքում է չարաշահումների մասին տեղեկությունները
Խոշոր չարաշահումներ` Արթիկի դպրոցներից և հիվանդանոցներից մեկում. հարուցվել են քրգործեր
թեգերը:
չարաշահում, մետրո, Հայաստան

Գլխավոր թեմաներ