20:48 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.33
  • GBP621.06
  • EUR536.06
  • RUB7.43
Ռուբեն Թովմասյան

Մահացել է ՀԿԿ կենտկոմի նախկին առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը

CC BY-SA 4.0 / 23artashes / Ռուբեն Թովմասյան 07
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
56 0 0

Ռուբեն Թովմասյանը Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ղեկավարել է 2005-2013 թվականներին:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի նախկին առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Առաջադեմ միացյալ կոմունիստական կուսակցության և «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը` հավելելով, որ Ռուբեն Թովմասյանը մահացել է երեկ` մարտի 30–ին։

Ռուբեն Թովմասյանն ավարտել է ԵԺՏԻ-ն։ 1977-1989 թվականներին աշխատել է ՀԿԿ շրջանում և կենտրոնական ապարատում ՀԿԿ Օրջոնիկիձեի և Շահումյանի շրջկոմների առաջին քարտուղար, ՀԿԿ-ում՝ պատասխանատու կազմակերպիչ։ 1989-1990 թվականներին եղել է Փախստականների ընդունման և տեղավորման վարչության պետ, 1991-1993 թվականներին՝ ՀՀ նախարարների խորհրդի տրանսպորտի և կապի բաժնի վարիչ, 2000-2003 թվականին՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար, 2003 թվականից՝ առաջին քարտուղար։ 2013 թվականին անձնական պատճառներով հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից։

Ռուբեն Թովմասյանը ՀԿԿ-ն ղեկավարել է 2005-2013 թվականներին:

Ռուբեն Թովմասյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 2-ին, ժամը 17.30-ին, Սբ. Հովհաննես եկեղեցում:

Ըստ թեմայի

Ավազակային հարձակում Երևանում. դեղատնից գումար են հափշտակել
թեգերը:
մահ, Հայաստան

Գլխավոր թեմաներ