00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տիգրան Ավինյան
«Ձեր ակնջները կտեսնեք, իշխանություն չեք տեսնի». Ավինյանը` ավագանու ընդդիմադիր անդամին
17:10
3 ր
Գեղամ Մանուկյան
Թող ՔՊ-ն ասի, որ Թուրքիան և Արևմուտքն էին եզդիներին ցեղասպանող ահաբեկիչների թիկունքին. Գեղամ Մանուկյան
17:14
2 ր
Հակոբ Ասլանյան
Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և օրենքի առջև պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյան
17:16
1 ր
Աշոտ Հարությունյան
Տնկեցին ինտենսիվ այգիներ, տացան քրեական գործերի բարձր բերք. Աշոտ Հարությունյան
17:18
6 ր
Մեհդի Սոբհանի
Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Մեհդի Սոբհանի
17:25
12 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Իսրայելի պահվածքը՝ հրաշալի օրինակ Ադրբեջանի համար
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գլուխլվայից մինչև ատամհատիկ, կամ ինչպես են հայերը պահպանել հին ավանդույթները

© Из личного архива С.Л.ХоджабагянАрмянская традиционная свадьба. Айк Ераносян и Сирарпи Леране Ходжабагян
Армянская традиционная свадьба. Айк Ераносян и Сирарпи Леране Ходжабагян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե ուզում եք ավելի լավ ծանոթանալ Հայաստանին, հայ ժողովրդին ու ավանդույթներին, բացահայտել լրիվ նոր, անհայտ երկիր, ապա ճիշտ հասցեով եք եկել։ Ծանոթանալով հայկական ավանդույթներին՝ շատ հետաքրքիր ու յուրահատուկ բաներ կիմանաք հայերի հնագույն մշակույթի մասին։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանը կարող է շատերին զարմացնել իր արտառոց պատմությամբ, հնագույն մշակույթով, խոհանոցով, անկրկնելի բնությամբ ու հետաքրքիր տեսարժան վայրերով։ Պակաս հետաքրքիր չեն նաև հին հայկական ավանդույթները։

Sputnik Արմենիան ներկայացնում է դրանցից ամենակարևորներն ու ամենաբնորոշները։

Հաց կիսելու ավանդույթ

Եթե հյուր եք եկել ու մոլորվել եք, հանգիստ ցանկացած դուռ թակեք։ Ձեզ սիրով կդիմավորեն, կկերակրեն, կխմեցնեն ու կճանապարհեն` ուր պետք է։ Հաց կիսելու ավանդույթները շատ հնուց են գալիս։ Առաջներում լավաշ թխելիս ընդունված էր առաջին բաժինը անցորդներին հյուրասիրել։

© Sputnik / Arman VanesqehyanԼավաշի թխում
Գլուխլվայից  մինչև ատամհատիկ, կամ ինչպես են հայերը պահպանել հին ավանդույթները - Sputnik Արմենիա
Լավաշի թխում

Այս ավանդույթը որոշ գյուղերում պահպանվել է մինչ օրերս։ Նույնն  արվում էր խնջույքների, հատկապես՝ տոների ժամանակ․տաք ճաշից աղքատներին էլ էին բաժանում։ 

Հայկական եկեղեցական տոները

Հայ առաքելական եկեղեցին մեծ շուքով է նշում անշարժ տոները։ Առաքելական եկեղեցու հետևորդները Հայաստանում, ինչպես նաև դրա սահմաններից դուրս նշում են եկեղեցական ավանդույթները, որոնք դարերի ընթացքում միախառնվել են ժողովրդական տոներին։ Յուրաքանչյուր նման ավանդույթ առանձնանում է յուրահատուկ սովորույթներով ու եզակի ճաշացանկով։

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցՍուրբ ծնունդ
Գլուխլվայից  մինչև ատամհատիկ, կամ ինչպես են հայերը պահպանել հին ավանդույթները - Sputnik Արմենիա
Սուրբ ծնունդ

Այդ տոների շարքում են Սուրբ Ծնունդն ու Հիսուսի Մկրտությունը: Հայաստանում Սուրբ ծնունդը նշում են հունվարի 6-ին, այդ օրը խաշած ձուկ ու չամիչով փլավ են մատուցում։ Շարժական ու սիրված տոներից է Վարդավառը։ Այդ օրն ընդունված է միմյանց վրա ջուր լցնել։ Այս տոնն այսպես են նշում ոչ միայն Հայաստանում։ Բացի այդ հայերը մեծ հարգանքով են վերաբերվում ու նշում Աստվածածնի վերափոխման տոնն ու Խաչվերացը։ Ժողովրդի ամենասիրված շարժական տոներից է Սուրբ Զատիկը կամ Քրիստոսի Հարության տոնը։ Այս օրը սեղանին մատուցում են ձուկ, ներկած ձու ու չամիչով փլավ, նաև մեծ քանակությամբ կանաչի։

Հարսանեկան ավանդույթներ

Հայկական հարսանիքը այլ ժողովուրդների պսակադրման արարողություններից տարբերվում է ոչ միայն շքեղությամբ և ուտեստների զանազանությամբ, այլև երեք առանձնահատկություններով։ Հայաստանում ընդունված է հարսի հետևից նրա հորական տուն գնալ ու նրան հանել ուրախ երաժշտության ներքո պարելով։ Հին ավանդույթի համաձայն, որն այսօր հիմնականում գյուղերում է պահպանվել, հարսանեկան արարողության հաջորդ օրը փեսայի բարեկամուհիները գալիս են հարսի հորական տուն, կարմիր խնձորով զամբյուղ են բերում, որն անմեղության ու մաքրության նշան է։

© Из личного архива С.Л.ХоджабагянՀայկ Երանոսյանի և Սիրարփի Խոջաբաղյանի հայկական ավանդական հարսանիքը
Գլուխլվայից  մինչև ատամհատիկ, կամ ինչպես են հայերը պահպանել հին ավանդույթները - Sputnik Արմենիա
Հայկ Երանոսյանի և Սիրարփի Խոջաբաղյանի հայկական ավանդական հարսանիքը

Ըստ հայկական ավանդույթի՝ հարսի ծնողները տեսնում են նրան հարսանիքից միայն մեկ շաբաթ անց, այդ օրը կոչվում է «Գլուխլվա»։ Նախկինում ընդունված էր այդ օրը նորապսակ հարսի օժիտը բերել։

Երեխայի ծնվելու հետ կապված ավանդույթներ

Երեխայի ծնունդը աշխարհի բոլոր ժողովուրդների համար տոն է։ Հայաստանում դրա հետ կապված մի քանի սովորույթ կա։ Առաջինը՝ քառասունքն է. քառասուն օրվա ընթացքում չի կարելի երեխային ցույց տալ օտարներին։ Այդ սովորույթի կողմնակիցները կարծում են՝ ժամանակ է պետք, որ երեխայի օրգանիզմը ամրանա ու ոչ ոք չկարողանա աչքով տալ նրան։

Азат Адамян - Sputnik Արմենիա
Ուզո՞ւմ ես անվճար գիշերել ավտոբուս-հոսթելում, բողոքիր Google-ին. արցախյան նոր տուրիզմը

Ի դեպ, հայերը նաև երեխաներին տատերի ու պապերի անունով կոչելու ավանդույթն են պահպանել։ Համարվում է, որ դա հարգանքի տուրք է մեծերին։ Նախկինում ընդունված էր խնջույքով տոնել երեխայի ծնունդը տան բակում։ Հիմա այդ ավանդույթը գրեթե չի պահպանվել։

Բուն հայկական է կարելի անվանել ատամհատիկի ավանդույթը, որը տոնում են երախայի 1–ին ատամն ի հայտ գալու հետ։ Այդ տոնին հրավիրում են ազգականներին ու մտերիմներին, երեխայի շուրջ տարբեր մասնագիտությունները խորհրդանշող իրեր են դասավորում։ Համարվում է, որ երեխայի ընտրած առարկան կանխագուշակում է նրա ապագա մասնագիտությունը։

Թաղում

Հայ առաքելական եկեղեցին կտրականապես արգելում է դիակիզումը, թաղում են քրիստոնեական ավանդույթներով ու արարողություններով։

Ի դեպ, դամբարաններում թաղելու ավանդույթն այսօր տարածում չունի, այդ պատճառով Հայաստանում կարելի է հանդիպել միայն տապանաքարերով ու խաչքարներով գերեզմանատների։ Հայերը հավատում են, որ գերեզմանի վրա խաչ տեղադրելով՝ պաշտպանում են հանգուցյալներին չար ոգիներից։

Քոչարիի հիմքում ընկած ավանդույթը

Հայկական քոչարիի մասին շատերն են լսել, սակայն քչերը գիտեն, որ այդ պարի հիմքում ընկած է տարածաշրջանում գլխավոր կենդանիներից մեկի՝ խոյի պաշտամունքը։ Դեռ հեթանոսական ժամանակներում կար մի ծիսակատարություն` «վեր խոյանալ», որը ենթադրում էր հետևյալը. խոյի պես հետևի սմբակներին բարձրանալ և դրանցով ուժգին հարվածել գետնին: Պարի վերջում այդ շարժումներն են անում`կարծելով, որ այդկերպ փոխանցվում է այդ կենդանու խիզախությունը և ուժը։

© Sputnik / Asatur YesayantsՔոչարի
Գլուխլվայից  մինչև ատամհատիկ, կամ ինչպես են հայերը պահպանել հին ավանդույթները - Sputnik Արմենիա
Քոչարի

Մինչև 19-րդ դարը քոչարի միայն որոշակի տարիքի հասած տղամարդիկ էին պարում: Իսկ երբ պարը կորցրեց իր ծիսական նշանակությունը և սովորական դարձավ, այն սկսեցին պարել նաև կանայք: Այդ պարի տասնյակ տարբերակներ կան։

Հայկական խոհանոցի հետ կապված ավանդույթներ

Յուրաքանչյուր ժողովրդի խոհանոց յուրահատուկ է։ Հայկական խոհանոցի գաղտնիքը հացահատիկի պաշտամունքն է, որը գոյություն է ունեցել հեթանոսական ժամանակներից։ Հայերը դեռ հնուց ուտեստներ են պատրաստել հացահատիկից, լոբեղենից։ Նրանք հավատում էին՝ որքան շատ հացահատիկ զոհաբերեն աստվածներին, հատկապես՝ տոների ժամանակ, այդքան ավելի հարուստ և առատ կլինի բերքը։ Ի դեպ, Հայաստանում հացը պաշտելու ավանդույթ կա։ Հացը աղբ նետելը մեղք է։ Հայերը պահպանել են նաև գառ կամ աքլոր  մատաղ անելու ու աղքատներին բաժանելու ավանդույթը։

© Sputnik / Asatur YesayantsՀարիսա
Գլուխլվայից  մինչև ատամհատիկ, կամ ինչպես են հայերը պահպանել հին ավանդույթները - Sputnik Արմենիա
Հարիսա
Լրահոս
0