ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 1-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում ևս ապրիլի 1-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Գիշերը կգրանցվի 2–4 աստիճան տաքություն, ցերեկը այդ ցուցանիշը կդառնա +7, +9։