14:14 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Արմեն Սարգսյան

Հետաքրքրված են համագործակցությամբ. Արմեն Սարգսյանը հանդիպել է IBM–ի ներկայացուցիչների հետ

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
54 0 0

Նախագահը համոզված է` ոլորտում առաջամարտիկը լինելու համար մեր երկիրն ունի բոլոր անհրաժեշտ նախապայմանները։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում IBM ընկերության տնօրեն Իրիս Ջեբայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Президент Армен Саркисян принял делегацию IBM во главе с директором в России и странах СНГ Ирисом Джеба (1 апреля 2019). Еревaн
Արմեն Սարգսյանը հանդիպել է IBM–ի ներկայացուցիչների հետ

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության շրջանակն ու հնարավոր համատեղ ծրագրերը:

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության զարգացման հարցում: Նա ընդգծել է, որ այս ոլորտում առաջամարտիկը լինելու համար մեր երկիրն ունի բոլոր անհրաժեշտ նախապայմանները:

Մասնավորապես, Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ունի բարձրորակ գիտական ու կրթական միջավայր, ինչպես նաև կարևոր կամուրջ է արևելքի ու արևմուտքի միջև:

IBM ընկերության ներկայացուցիչ Իրիս Ջեբան նշել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ, ուստի պատրաստ են դիտարկել համատեղ ծրագրերի հնարավորությունը:

Ըստ թեմայի

Արմեն Սարգսյանն անձամբ այցելել և պարգևատրել է ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանին. տեսանյութ
«Արմեն Սարգսյանը միակն էր». ինչի համար է Զուրաբիշվիլին շնորհակալ Հայաստանի նախագահին
Արմեն Սարգսյանն աստիճան է շնորհել Լևոն Տեր–Պետրոսյանին պաշտպանած դիվանագետներին
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ