20:48 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.33
  • GBP621.06
  • EUR536.06
  • RUB7.43
Արսեն Թորոսյան

Նման երևույթներն անթույլատրելի են. Արսեն Թորոսյանը` փոխնախարարի արարքի մասին

© Photo / official site of the Prime minister of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
20310

Նախարարը հավաստիացնում է, որ Առողջապահության նախարարության ողջ թիմը ցավ ու ափսոսանք է հայտնում կատարվածի համար:

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Նման երևույթներն անթույլատրելի են և դատապարտելի: Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով իր տեղակալի ձերբակալման մասին ԱԱԾ տարածած հայտարարությանը։

«Ամենևին կասկածի տակ չառնելով անմեղության կանխավարկածը, ուզում եմ հայտնել, որ վերցնողն ով էլ լինի, եթե գործի շրջանակներում մեղավորությունը հաստատվի` նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ:

Ինչ խոսք` նման երևույթներն անթույլատրելի են և դատապարտելի: Նոր Հայաստանում պետք է ձգտել բացառել և արդար աշխատանքով կառուցել մեր ապագան: Կաշառք տալը և վերցնելը մեր երկրում քրեորեն պատժելի արարք են»,–գրել է նախարարը:

Արսեն Թորոսյանը գրել է, որ իր աջակցությունն է հայտնում իրավապահ մարմիններին` կոռուպցիայի դեմ պայքարում։ «Անկեղծորեն հավատում ենք, որ համակարգում տեղ գտած կոռուպցիայի և հակաօրինական այլ երևույթների բացահայտումը կօգնի արմատախիլ անել դրանք և առողջացնել համակարգը»,–նշել է Թորոսյանը:

Նրա խոսքով` Առողջապահության նախարարության ողջ թիմը ցավ ու ափսոսանք է հայտնում կատարվածի համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 30–ին ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը կաշառք ստանալու կասկածանքով բերման էր ենթարկվել և ձերբակալվել։Այսօր ԱԱԾ–ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ փոխնախարարը կաշառք է վերցրել պետպատվերի շրջանակում ԲԿ–ներից մեկին ավելի շատ աջակցություն ցուցաբերելու համար։

Ըստ թեմայի

Թորոսյանը շնորհակալ է. կառավարությունը մտադիր է հրաժարվել վտանգավոր դրոշմապիտակներից
Արսեն Թորոսյանը կզբաղվի Մոսկվայում ձերբակալված հայ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի գործով
Թորոսյանը դիմել է մարդասպան ինդուստրիայի պաշտպաններին. պատասխանը չի ուշանա
թեգերը:
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, ՀՀ Առողջապահության նախարարություն, Արսեն Թորոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ