15:21 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Նիկոլ Փաշինյան, Դավիթ Տոնոյան. արխիվային լուսանկար

Եթե Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտոնից. Փաշինյան

© Photo: official site of the MoD of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
260 0 0

ՀՀ վարչապետը կարծում է, որ եթե պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածեր, նա պետք է պաշտպանության նախարար չաշխատեր։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Ճիշտն ասած` եթե Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես կազատեի նրան պաշտոնից։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ որպես պաշտպանության նախարար` «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել է՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»–ի։

«Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է։ Տոնոյանն ասել է, որ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը հաղթանակն է լինելու։ Եթե պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածեր, նա պետք է պաշտպանության նախարար չաշխատեր»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` Տոնոյանի ասածը որևէ կերպ ստվեր չի գցում խաղաղ կարգավորման գործընթացի վրա, այլ շեշտում է դրա անհրաժեշտությունը։

Հարցին, թե Տոնոյանի հայտարարությունը համաձայնեցված է եղել իր հետ` Փաշինյանը պատասխանեց, որ պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ենթակայության ներքո։

Փաշինյանը նշեց, որ Արցախյան հարցի հետ կապված` բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի։ Մյուս կողմից, ըստ նրա, պետք է հասկանանք նաև, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք` որպես պետություն և ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած քայլի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու 2016թ.–ի ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին։

Ըստ թեմայի

Հաղթում են մարդիկ, ովքեր պատրաստ են. նախագահն ընդունել է ապրիլյան քառօրյայի տղաներին
Ապրիլյան պատերազմում ոտքերից զրկված Դավիթն ամուսնացավ. տեսանյութ
Կյանքն ընթանում էր իր սովորական հունով... իսկ վաղը պատերազմն էր
թեգերը:
Եռաբլուր պանթեոն, Ապրիլյան քառօրյա պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ