19:58 22 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.64
  • GBP607.85
  • EUR535.66
  • RUB7.47
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ

Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ դատական նիստի օրը հայտնի է

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (228)
11901

Բողոքը կքննի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը կքննվի ապրիլի 4-ին՝ ժամը 12:00-ին:

Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։ Բողոքը կքննի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:

Դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է:

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (228)

Ըստ թեմայի

Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու բողոքի քննությունը հետաձգվեց
Հայտնի է` երբ կքննվի Ռոբերտ Քոչարյանի բողոքն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի
Քոչարյանի հետ կապված իրադարձությունները ՀՀ-ի ներքին գործն են, բայց կա մի «բայց»․ Կրիլով
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ