18:38 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Սասուն Միքայլեյան

Մանվել Գրիգորյանին կփոխարինի Սասուն Միքայելյա՞նը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
13811

Սասուն Միքայելյանը վստահեցնում է, որ ԵԿՄ–ն փորձելու է ուժեղանալ և երբեք չի դառնալու իշխանության հովանին։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Երկրապահ կամավորների միության (ԵԿՄ) վարչության այսօրվա նիստում կառույցի նախագահի պաշտոնում առաջադրվեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը։

«Իմ թեկնածությունն են առաջադրել, քանի որ բոլորին ճանաչում եմ։ Տարաձայնությունները պետք է դուրս հանել ԵԿՄ–ից ու համախմբվել»,– նիստից հետո լրագրողներին ասաց Միքայելյանը։

Հարցին, թե չի՞ ստացվում, որ Միքայելյանը Մանվել Գրիգորյանի տեղն է զբաղեցնում այն դեպքում, երբ ժամանակին պնդում էր, որ նրա տեղի վրա աչք չունի, Միքայելյանը պատասխանեց. «Էն ժամանակ Մանվել Գրիգորյանն իր տեղո՞ւմ էր»։

Նա վստահեցրեց` ԵԿՄ–ն քաղաքական գործընթացներին երբեք չի խառնվելու, փորձելու է ավելի ուժեղանալ, քանի որ որքան ուժեղ է ԵԿՄ–ն, այնքան ուժեղ է բանակը։

Միքայելյանը հավաստիացրեց, որ ԵԿՄ–ն երբեք չի դառնա իշխանության հովանին։

Հարցին, թե Հանրապետական կուսակցության անդամների` ԵԿՄ վարչության անդամ լինելը բացառո՞ւմ է, Միքայելյանը պատասխանեց.« Այո, չնայած ես էլ եմ ՀՀԿ–ական եղել»։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսի 16-ին ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո այս կառույցը մնացել էր առանց նախագահի։

 

Ըստ թեմայի

Ապրիլյան պատերազմին ԵԿՄ–ն 60 միլիոն դրամի դեղեր և բժշկական պարագաներ է ստացել. Զաքարյան
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի աներորդին էլ տանը զինանոց ունի. նոր բացահայտում
ԵԿՄ–ն հայտարարություն ընդունեց. Մանվել Գրիգորյանի լիազորությունները կասեցված են
Մանվելի Գրիգորյանի հետքերով. ՊՆ–ն անմիջապես գեներալին ոչինչ չի փոխանցել
«Երկրապահի» անհաջողությունները. կամավորական միությունը մինչ օրս նախագահ չունի
թեգերը:
Մանվել Գրիգորյան, Սասուն Միքայելյան, Երկրապահ կամավորական միություն (ԵԿՄ), Հայաստան

Գլխավոր թեմաներ