20:55 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.33
  • GBP621.06
  • EUR536.06
  • RUB7.43
Ռոբերտ Քոչարյան

Ի՞նչ է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Արման Թաթոյանի հանդիպումից հետո

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (185)
56601

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է 2018 թվականի հաշվետվությունը, որում անդրադարձ կա նաև ՀՀ 2-րդ նախագահի մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի միջնորդությունից հետո կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահանջները կատարվել են։ Այս մասին նշված է ՄԻՊ–ի 2018 թվականի հաշվետվության մեջ, որը ներկայացվել է Ազգային ժողովին։

Քոչարյանը պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացրել է ՔԿՀ խցում համակարգիչ կամ էլեկտրոնային համարժեք միջոց չունենալու, ամբողջ գույքի, այդ թվում կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաև ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքի հարցը։

«Ընտանիքի հետ կապի հետ կապված` Հատուկ քննչական ծառայություններից տեղեկություն է ստացվել դրական զարգացման մասին առ այն, որ մերձավոր ազգականների նկատմամբ կիրառված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը մասնակի վերացվել է»,– նշված է զեկույցում։

Ըստ այդ զեկույցի` արգելքը պահպանվել է միայն մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, որը քրեական գործով վկայի դատավարական կարգավիճակ ունի։

ՄԻՊ–ի միջամտությունից հետո Քոչարյանին նաև համակարգիչ է տրամադրվել, որը համացանցի հասանելիություն չունի։

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (185)

Ըստ թեմայի

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. փաստաբան
Օրբելյան. «Մեկ կամ մեկուկես ամսից Քոչարյանի գործը կարող է ուղարկվել դատարան»
Քոչարյանի կալանքի հարցը կքննի նրանից մեդալ ստացած դատավորը
Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ դատական նիստի օրը հայտնի է
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ