11:13 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
ԵՊՀ

«Ուղարկողիդ ասա՝ թող ինքը դիմում գրի». ԵՊՀ–ում կրքերը թեժանում են. «Հրապարակ»

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
56 0 0

Հեռանալու վտանգի առջև հայտնված դեկանները և ամբիոնի վարիչները պնդում են, որ հանձնաժողովը ստեղծվել է ոչ թե ԵՊՀ-ում բարեփոխումներ անելու, այլ բարեփոխելու իմիտացիա ստեղծելու ու Սիմոնյանի պաշտոնավարումը ևս մի քանի ամսով երկարաձգելու համար:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից ստեղծվել է ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողով, որի նախագահ է նշանակվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը: Հանձնաժողովը բաղկացած է յուրաքանչյուր ֆակուլտետից մեկական ներկայացուցչից, և երկու ներկայացուցիչ՝ ուսանողական խորհրդից»:

Թերթի տվյալներով` այս հանձնաժողովը՝ Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ, ընդամենը երկու նիստ է արել ու հանգել է այն եզրակացությանը, որ որոշ դեկաններ և ամբիոնի վարիչներ չեն համապատասխանում իրենց պաշտոններին, հենց նրանք են խանգարում ԵՊՀ-ի բարեփոխմանը:

«Այս որոշմանը հանգելուց հետո, ըստ մեր տեղեկությունների, Հովհաննիսյանը սկսել է դեկաններից և գնացել է այս մի քանի դեկանների մոտ, առաջարկել նրանց դիմում գրել ու ազատվել զբաղեցրած պաշտոններից:

Մասնավորապես գնացել է Երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի մոտ և պնդել, որ նա չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և ավելի լավ է՝ օր առաջ դիմում գրի և գնա, ինչին Մարատ Գրիգորյանը տվել է շատ կոշտ պատասխան. «Ուղարկողիդ ասա՝ թող ինքը դիմում գրի», և կոպիտ ձեւով դուրս է հրավիրել իր աշխատասենյակից, որից հետո Վահե Հովհաննիսյանը գնացել է Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի մոտ՝ նույն առաջարկ-պահանջով:

Այդտեղ նույնպես ստանալով նմանատիպ բացասական ու կոպիտ արձագանք՝ որոշել է չգնալ մյուս դեկանների՝ տնտեսագիտականի դեկան Հայկ Սարգսյանի, Կենսաբանականի դեկան էմիլ Գևորգյանի, Միջազգային հարաբերությունների դեկան Գեղամ Պետրոսյանի ու մի քանի այլ դեկանների մոտ, հարցը մի քիչ էլ «եփել», նոր շարունակություն տալ»,–գրում է թերթը:

Թերթի տվյալներով` հեռանալու վտանգի առջև հայտնված դեկանները և ամբիոնի վարիչները պնդում են, որ հանձնաժողովը ստեղծվել է ոչ թե ԵՊՀ-ում բարեփոխումներ անելու, այլ բարեփոխելու իմիտացիա ստեղծելու եւ Սիմոնյանի պաշտոնավարումը ևս մի քանի ամսով երկարաձգելու համար:

Ըստ թեմայի

ԵՊՀ պրոռեկտորն ազատվել է աշխատանքից. պատճառը հայտնի է
ԵՊՀ, ընտրական օրենսգիրք, սուպերվարչապետություն. էլ ի՞նչ ափ հանեց թավշյա ալեկոծությունը
Աշխատանքից ազատված ԵՊՀ պրոռեկտորը Արամ Սիմոնյանին դատի է տվել
թեգերը:
Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Երևան

Գլխավոր թեմաներ