05:23 19 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.85
  • GBP628.24
  • EUR543.25
  • RUB7.54
Վազգեն Մանուկյան

Կառավարությունը հանրային խորհրդի նախագահ նշանակեց

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
8011

Հանրային խորհուրդը կշարունակի ղեկավարել Վազգեն Մանուկյանը:

ԵՐԵՎԱՆ, 4 Ապրիլ — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում միաձայն որոշում կայացվեց Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում վերանշանակելու մասին:

Նշենք, որ Մանուկյանն այս պաշտոնը զբաղեցնում է արդեն 10 տարի` Հանրային խորհրդի ստեղծման օրվանից`  2009 թ.-ի մարտից:

Վազգեն Մանուկյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է: Տարիներ շարունակ դասավանդել է ԵՊՀ-ում:

1988 թ. փետրվարից Վազգեն Մանուկյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ,ապա 1991 թ. շարժման ակտիվ մասնակիցների և համախոհների հետ ստեղծել է ԱԺՄ կուսակցությունը, եղել կուսակցության նախագահը:

1991թ.-ին Վազգեն Մանուկյանը նշանակվել է ՀՀ առաջին վարչապետ: 1991 թ. սեպտեմբերի 26-ին նա հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից:

1990-2007 թթ.-ին պարբերաբար ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր:

Ըստ թեմայի

Հանրային խորհուրդը կողմ է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի կենտրոնական աշտարակի պահպանմանը
Օրենքն արձակել է ձեռքերը. Հանրային խորհուրդը պրոֆեսիոնալներին կանչում է իր թիմ
Հայտնի է, թե ով է ղեկավարելու հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը
թեգերը:
ՀՀ կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ