14:54 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.57
  • GBP620.02
  • EUR536.23
  • RUB7.42
«Զվարթնոց» օդանավակայան

Հայաստանում փախստականների ու ապաստան հայցողների թիվն աճում է

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
48 0 0

ՀՀ կառավարությունը ստիպված է ավելացնել ապաստան հայցողների համար բյուջեում նախատեսված գումարները: 2018 թվականին ՀՀ կառավարությունից ապաստան է հայցել 218 անձ:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայաստանում փախստականների ու  ապաստան հայցողներ թիվը տարեցտարի աճում է: Այս մասին է վկայում կառավարության նիստին այսօր Տարածքային կառավարման նախարարության ներկայացրած նախագիծը:

Ըստ ներկայացված տեղեկանքի` 2016 թվականին ՀՀ կառավարությանը ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել էր 110 անձ, 2017 թվականին` 151, 2018 թվականին` 218:

  ՀՀ օրենսդրությամբ ապաստան հայցողներին տրամադրվում է նաև դրամական օգնություն` 3 ամիս ժամկետով (դիմումատուին 20 000 դրամ, ընտանիքի յուրաքանչյուր անդամին` 15 000):

Եվ քանի որ 2018 թվականին ապաստան հայցողների թվաքանակը գերազանցել է այդ նպատակի համար բյուջեում հատկացված միջոցները, նախարարությունը փաստում է, որ 2019 թվականին ևս այդ ծրագրի  իրականացման համար նախատեսված գումարը չի բավականացնի և առաջարկում է ծրագրի գումարն ավելացնել ևս 1 290 000 դրամով: Այս հաշվարկով, ըստ նախագծի, 2019 թվականին դրամական օգնություն կտրամադրվի հավելյալ 14 դիմումատուի և նրանց ընտանիքների 10 անդամի: Բացի այդ փախստականների համար ՀՀ-ում կազմակերպվում են կողմնորոշման դասընթացներ, որի համար այս տարվա պետական բյուջեով նախատեսվել է 2 250 000 դրամ:

2019 թվականին քաղաքացիական կողմնորոշման դասընթացներին մասնակցելու համար կընդգրկվեն շուրջ 64 անձ:

Ըստ թեմայի

Սիրիացի փախստականները Օլիմպիական խաղերում
Բարանկիցե. «Բուրունդցի փախստականները երախտապարտ են Հայաստանին»
Ինչպե՞ս են Երևանում ապրում փախստականները. գանգրահեր տղան գոհ է, իսկ սիրիահայ Եղիան` դժգոհ
թեգերը:
ՀՀ կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ