20:21 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
ՄՀՀ

Կառավարությունը լուծեց Մարզահամերգային համալիրի ֆինանսական խնդիրը

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
137 0 0

Վտանգված է ՄՀՀ-ի՝ որպես Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի պահպանությունը:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Կառավարության պահուստային ֆոնդից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին կտրամադրվի  182 781 200 դրամ: Որոշումն ընդունվել է այսօր, կառավարության հերթական նիստում:

Առաջարկը կառավարությանն է ներկայացրել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը: Որոշման նախագծում նշվում է, որ ՄՀՀ-ն և դրա բարձրաքանդակները ներառված են Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ուստի կառավարությունը պարտավոր է ապահովել հուշարձանի պահպանության և օգտագործման ֆինանսավորումը:

Մինչ այժմ մարզահամերգային համալիրն ամեն տարի պետական բյուջեից  դրամաշնորհ էր ստանում` շենքի պահպանման և միջոցառումների կազմակերպման համար։

Բայց 2019թ.-ին ՄՀՀ-ն զրկվել է ֆինանսավորումից, ինչպես նշված է կառավարության որոշման մեջ` ՄՀՀ տնօրինության կողմից ներկայացրած բյուջետային ֆինանսավորման հայտում տեղ գտած տեխնիկական վրիպակի պատճառով:

Հայտում նշվել է, որ համալիրը դրամաշնորհ ստանալու համար պետք է ապահովի հետևյալ արդյունքները` տարեկան 10 համերգ և փառատոն, դահլիճի 75% միջին բեռնվածություն։ Բայց, պարզվում է մինչ օրս ոչ մի միջոցառում չի իրականացրել: Այս է պատճառը, որ 2019-ի առաջին եռամսյակն արդեն ավարտվել է, իսկ համալիրը պետությունից ոչ մի դրամ չի ստացել:

Ընդ որում, կառավարությունը նման իրավիճակ է կանխատեսում նաև 2019թ.-ի մյուս 3 եռամսյակների համար։ Եվ քանի որ, այս պարագայում համալիրի պահպանությունը՝ որպես Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, վտանգված է, կառավարությունը որոշել է չսպասել խոստացված ցուցանիշներին և բյուջեից հատկացնել ֆինանսական միջոցներ:

Հիշեցենք` ապրիլի 2-ին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ  ՄՀՀ աշխատակիցները որոշել են բողոքի ակցիա անցկացնել կառավարության շենքի մոտ: Պատճառը 3 ամիս շարունակ չստացած աշխատավարձերն են:

Ըստ մամուլի` ՄՀՀ նոր տնօրինությունը միլիոնների պարտք է կուտակել: Պարտքի պատճառով համալիրն անցած շաբաթ նույնիսկ հոսանքազրկվել էր, գազամատակարարումն էլ` դադարեցվել։ Իսկ պարտքերի պատճառը պետական բյուջեից համալիրին հատկացվող գումարների ուշացումն էր:

Ըստ թեմայի

«Մարզահամերգային համալիրն ինձ համար շատ հարազատ է». ՄՀՀ-ի տնօրենի թեկնածու Եղիշե Պետրոսյան
Մարզահամերգային համալիրի տնօրենի ընտրությունն ավարտվեց. ու՞մ է ընտրել հանձնաժողովը
Մարզահամերգային համալիրը պետք է շնչի ամեն օր, ոչ թե համերգից համերգ. Կարեն Ղազարյան
թեգերը:
ՀՀ կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ