05:27 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Ճանապարհաշինություն

Սերմացու գողացող մկան տրամաբանություն. նոր կառուցված Հյուսիս-Հարավն արդեն քանդվում է

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
22910

Խոսքը Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհահատվածի մասին է, որի ավարտը հայտարարվել էր 2018թ-ին, բայց կառավարությունը չէր ընդունել այդ շինարարությունը` դրա բացարձակ անորակ լինելու պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Եվրոպական ներդրումային  բանկի աջակցությամբ իրականացված Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհաշինարարությունը ընթանում է նորմալ տեմպերով, սակայն ընթացքում որոշակի խնդիրներ են առաջացել, որոնք շտկելու համար  անհրաժեշտություն է առաջացել նոր նախագծեր կազմելու և լրացուցիչ աշխատանքներ կատարելու:

Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը:

Ի պատասխան Փաշինյանը շեշտեց, որ ճանապարհի այս հատվածները կառուցվել են 2018թ.-ին, երբ բազմիցս հայտարարվել էր, որ կառավարությունը չի հանդուրժելու անորակ աշխատանք:

«Եվ տեսնում ենք, որ կան ճանապարհների ամբողջական կտորներ, որոնք կառուցել են մրցույթներում հաղթած ընկերությունները և իրականացրել են անորակ աշխատանք: Եվ ովքեր են իրականացնում այդ անորակ շինարարությունը: Դրանք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն են, որոնք ժամանակին ինչ-որ ընկերություններ են սեփականաշնորհել և այսքանից հետո նոր պայմաններում իրենց թվում է, թե կարող  են անորակ շինարարություն կատարել ու անցնի  գնա»,- ասաց Փաշինյանը :

Նա նաև նշեց, որ խոսքը, մասնավորապես, Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհահատվածի մասին է, որի ավարտը հայտարարվել էր 2018թ-ին, բայց կառավարությունը չէր ընդունել այդ շինարարությունը` դրա բացարձակ անորակ լինելու պատճառով:

«Այս տարի ձմեռն արդեն մարդիկ ահազանգում էին, ասում էին` այդ ճանապարհը, որ մի քանի ամիս առաջ են սարքել, արդեն սկսում է քանդվել : Սա ինքնին վարկաբեկիչ լուր է բոլորիս համար»,- ասաց վարչապետը` հավելելով, որ այդ մարդիկ պետք է պատժվեն:

«Այդ մարդիկ սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են,- ասաց վարչապետը` նշելով, որ թեև պայմանագրով նախատեսված է, որ նույն կապալառուն պարտավոր է շտկել թերությունները, բայց ինքը դրան համաձայն չէ: Վարչապետը հակված է իրավական հանգուցալուծման:

«Ճանապարհը Հայաստանում տարիներով եղել է փող ուտելու շատ կոնկրետ տեղ և երևում է որոշ մարդկանց ախորժակը չի փակվել: Եվ մենք պետք է այդ ախորժակը փակենք»,- ասաց վարչապետը:

ՀՀ գլխավոր դատախազն էլ  խոստացավ, որ ուսումնասիրություններ կարվեն ու եթե դրանցում քրեական հանցակազմ գտնվի, այն կարժանանա համապատասխան իրավական գնահատականի:

Ըստ թեմայի

Տարին ջրառատ է. Սևանա լճի մակարդակը 45 սմ-ով կբարձրանա
Կառավարությունը գյուղացուն առաջարկում է խելացի անասնագոմեր կառուցել
Միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդներից նոր վկայականներ կպահանջեն
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, կառավարության ծրագիր, Հայաստան

Գլխավոր թեմաներ