22:58 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը Վանեցյանին հանձնարարեց պայքարել ֆեյքերի դեմ

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (804)
23730

ՀՀ վարչապետը կարծում է, որ սոցցանցերում մանիպուլյացիաներ անողները պետք է հակահարված ստանան։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Ազգային անվտանգության ծառայությունը հստակ քայլեր կանի տեղեկատվական անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Նա այս մասին ասաց կառավարության այսօրվա նիստում։

«Եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում` հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է»,– ասաց նա և դիմեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանին։

Փաշինյանը հույս հայտնեց, որ Վանեցյանի ղեկավարած կառույցն այդ հարցում կկարողանա արդյունք ապահովել և կոշտ հակահարված տալ։

«Սոցիալական ցանցերում կան հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե դա իրոք մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունի։ Էս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան, և ես կարծում եմ, որ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է»,– ասաց Փաշինյանը

Նա միաժամանակ նշեց, որ ֆեյքերի դեմ պետք է պայքարել` կասկածի տակ չդնելով Հայաստանի Հանրապետությունում խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը., դա անառարկելի արժեք է և կարմիր գիծ, որ չի կարելի անցնել։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (804)

Ըստ թեմայի

Ինչպե՞ս կուլ չտալ ֆեյքերի խայծը. Բաբաևան` ժամանակակից լրատվության բացերի մասին
Խաղի նոր կանոններ. ինչպե՞ս գոյատևի ԶԼՄ–ն ֆեյքերի դարաշրջանում
թեգերը:
Արթուր Վանեցյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ