11:23 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
ՀՀ ԱԻՆ

Հայ փրկարարները կվերապատրաստվեն Ռուսաստանում

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
22 0 0

Յուրաքանչյուր փրկարար ՌԴ-ում կներկայանա ոչ թե որպես անհատ, այլև կներկայացնի Հայաստանը, ուստի՝ անհրաժեշտ է անել հնարավորինը՝ երկրի պատիվը բարձր պահելու համար:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Համաձայն Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կրթական համագործակցության 2019 թ. ուսումնական պլանի՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 20 աշխատակիցներ կմասնակցեն Ռուսաստանի Դաշնությունում անցկացվելիք վերապատրաստման երկշաբաթյա դասընթացներին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, փրկարար ծառայողների առաջին խումբը՝ բաղկացած 10 փրկարարից, ՌԴ կմեկնի ապրիլի 7-ին՝ մասնակցելու ապրիլի 8-21-ը ՌԴ ԱԻՆ Պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում «Հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի վերապատրաստում» ծրագրով անցկացվող դասընթացներին, մյուս խումբը՝ ապրիլի 14-ին՝ մասնակցելու ապրիլի 15-27-ը ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում անցկացվող «Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանություն» խորագրով դասընթացներին:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, հաջողություն մաղթելով հայ փրկարարներին ուսման հարցում, մեծապես կարևորեց ՌԴ բարձրակարգ ԲՈՒՀ-երում վերապատրաստվելու հնարավորությունը: Տնօրենի խոսքով՝ յուրաքանչյուր փրկարար ՌԴ-ում կներկայանա ոչ թե որպես անհատ, այլև կներկայացնի Հայաստանը, ուստի՝ անհրաժեշտ է անել հնարավորինը՝ երկրի պատիվը բարձր պահելու համար: 

Ըստ թեմայի

Փրկարարները գտել են Ռուսաստանում բախված Սու-34-երի օդաչուներից մեկին
Նորվեգիայի ափերի մոտ փրկարարները զբոսանավից 370 հոգու են տարհանել
Մագադանում հրդեհից հետո փրկարարները վերակենդանացնում են կատվի ձագերին. տեսանյութ
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ