23:55 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Նիկոլ Փաշինյան

Արագիլներ, աղբ ու հարմարավետ զուգարաններ. Փաշինյանը բացեց նոր էլեկտրագնացքի «գաղտնիքները»

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (845)
41610

Վարչապետը Գյումրի մեկնող էլեկտրագնացքի պատուհանից դուրս նայեց, նկատեց արագիլներին ու ասաց, որ շատ կարևոր է պատուհանից բացվող տեսարանը։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր էլեկտրագնացքով Գյումրի մեկնելու ճանապարհին ուղիղ եթեր մտավ Facebook սոցիալական ցանցում և ցուցադրեց գնացքի «հնարավորությունները»։

Փաշինյանը ցույց տվեց երկաթուղու ճանապարհն ու նկատեց, որ ամբողջ երկայնքով աղբ է թափված ճանապարհներին։ «Նույն խնդիրն ունենք` բոլոր տեղերում աղբ է»,–ասաց նա։

Վարչապետի խոսքով` կարևորն այն է, որ գնացքը լրիվ նոր է, գործարանային արտադրության։

Նա շրջեց վագոններով, ցուցադրեց կոմունալ հարմարությունները։ Պատուհանից դուրս նայելով` վարչապետը նկատեց արագիլներին ու ասաց, որ շատ կարևոր են ճանապարհն ու պատուհանից բացվող տեսարանը։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն էլ տեղեկացրեց, որ գնացքում կան բոլոր հարմարությունները` օդափոխման համակարգ, հատուկ նստատեղեր` հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Ի դեպ, մինչև Գյումրի գնացքի տոմսի արժեքը 2500 դրամ է, ճանապարհի տևողությունը` 2 ժամ 10 րոպե։

Գյումրիում Փաշինյանը շրջելու է փողոցներով, ծանոթանալու է փողոցաշինության աշխատանքներին, այցելելու է «Շիրակ» օդանավակայան, լինելու է տնակային թաղամասում։

Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն նոր էլեկտրագնացքը գնել է ռուսական «Տրանսմաշհոլդինգ» ընկերությունից:

Էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների: Սա արդեն երկրորդ ժամանակակից որակյալ շարժակազմն է, որը կաշխատի ամենածանրաբեռնված ներհանրապետական երթուղում:

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (845)

Ըստ թեմայի

Փաշինյանը Վանեցյանին հանձնարարեց պայքարել ֆեյքերի դեմ
«Պաշտոնեական անգործություն է, մեղադրում եմ». Մաթևոսյանի այրին նամակ է գրել Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Երկար մտածելուց հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր գրած բանաստեղծությունը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ