20:50 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.33
  • GBP621.06
  • EUR536.06
  • RUB7.43
Դավիթ Ղազարյանը (ձախից առաջինը)

«Սպայկա» ընկերության տնօրենին ձերբակալե՞լ են, թե՞ ոչ. ընկերության պատասխանը

© Photo / official site of the Prime minister of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Սպայկա» ընկերության շուրջ ծավալվող իրադարձությունները (19)
35010

Մի շարք լրատվամիջոցներ լուրեր են տարածել, որ «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրենը ձերբակալվել է, ընկերությունը պատրաստվում է պատասխանել բոլոր հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. «Սպայկա» ընկերությունը կպատասխանի տարածված լուրերի հետ կապված բոլոր հարցերին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը։

Հայկական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին ձերբակալել են երեկ։

«Այսօր ժամը 15։00-ին մենք մամուլի ասուլիս կտանք և մանրամասն կասենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է», – ասաց Բաղդասարյանը։

Այն հարցին, թե ո՞վ է մամուլի ասուլիս տալու` Ղազարյա՞նը, թե՞ ընկերության այլ կառավարիչներ, Բաղդասարյանը պատասխանեց. «Առայժմ ոչինչ չենք ասի, սակայն այսօր կհնչեն պատասխանները»։

Руководитель отдела управления компании Spayka Карен Багдасарян
© Sputnik / Asatur Yesayants
Կարեն Բաղդասարյան

«Սպայկան» Հայաստանից թարմ միրգ և բանջարեղեն արտահանող խոշոր ընկերություն է, որի արտադրանքի իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է։ Հայաստանից տարեկան մոտ 60 մլն դոլարի միրգ ու բանջարեղեն է արտահանվում։

Նշենք, որ մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել ընկերության նոր գործարանի բացմանը։ Այստեղ նիդեռլանդական տեխնոլոգիայով պանիր են արտադրելու, որն արտահանվելու է Ռուսաստան և արաբական երկրներ։

թեմա:
«Սպայկա» ընկերության շուրջ ծավալվող իրադարձությունները (19)

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Ձերբակալվել է «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը. ԶԼՄ
ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարարներից մեկին
թեգերը:
Ձերբակալություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ