14:55 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.57
  • GBP620.02
  • EUR536.23
  • RUB7.42
ՀՀ ոստիկանություն

Երևանում «դրիֆթող» ավտոմեքենայի վարորդին ոստիկանները բռնել են. տեսանյութ

© Sputnik / Mikael Gabrielyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
107 0 0

Ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները՝ անմիտ արարքներով չվտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Երևանում ճանապարհային երթևեկության կանոնները կոպտորեն խախտած վարորդը բերման է ենթարկվել։ Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մայրաքաղաքի Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհի կենտրոնում, այսպես ասած՝ «դրիֆթում» է։

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է անմիջապես հայտնաբերել խախտում թույլ տված վարորդին ու ենթարկել պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ։

Ոստիկանության ծառայողները ուսումնասիրել են տեսանյութը և հայտնաբերել օրինազանց վարորդին, որը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանության Կենտրոնական բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու լուծման հարցն է քննարկվում:

Ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները՝ անմիտ արարքներով չվտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Ըստ թեմայի

Ոստիկանության շենքում մահացած Գուլյանի ընտանիքը փոխհատուցում կստանա
Դոն Պիպոն բերման է ենթարկվե՞լ. ոստիկանության պատասխանը
Ոստիկանության զորքերի ծառայողը հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն. հարուցվել է քրգործ
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ