00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի կենդանաբանական այգու վագրի մոտ արյան լեյկոզ կա, թե՞ ոչ. զարգացումներ`սկանդալի շուրջ

© Sputnik / Aram NersesyanТигр в еревaнском зоопарке
Тигр в еревaнском зоопарке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այգու նախկին կենդանաբույժն ասում է` կենդանու մոտ չէր կարող միանգամից լեյկոզ ախտորոշվել։ Սակայն այգու ներկայիս կենդանաբույժն այլ բան է պնդում։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Երևանի կենդանաբանական այգու (ԵԿԱ) վագրի մոտ ախտորոշված արյան լեյկոզն իրականում հնարավոր չէր հայտնաբերել Հայաստանում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Երևանի կենդանաբանական այգու նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանը։

Օրերս հայտնի դարձավ, որ ԵԿԱ վագրի` Բինգոյի մոտ կա ընդգծված երիկամային անբավարարություն, իսկ արյան լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է լեյկոզ: «Հայաստանի պայմաններում հնարավոր չէ նման անալիզ իրականացնել, բացի այդ` մեկ անգամվա հետազոտությամբ հնարավոր չէ հիվանդությունը հաստատել։ Լեյկոզը կատվազգիների մոտ վիրուսային բնույթ կրող հիվանդություն է, և եթե նրա մոտ իրականում լեյկոզ է, ուրեմն մենք ունենք խնդիր, քանի որ այն վարակ է: Մյուս կողմից, փակ տարածության մեջ ինչպե՞ս կարող էր նա լեյկոզ ձեռք բերել»,–ասաց Ռաֆայելյանը։

Вольера тигров еревaнского зоопарка - Sputnik Արմենիա
Երևանի կենդանաբանական այգու վագրերից մեկի մոտ լեյկոզ է ախտորոշվել. լուսանկարներ

Նրա խոսքով` վագրի մոտ ուղղակի քթի արյունահոսություն է եղել, ինչը զուգավորման շրջանում արուների մոտ սովորական երևույթ է: Ռաֆայելյանը հիշեցրեց, որ վերջերս  Մանվել Գրիգորյանի այգուց էգ վագր են բերել կենդանաբանական այգի, իսկ Բինգոն արու է և սեռական որսի ժամանակ արու վագրերի քթից սովորաբար արյուն է գալիս:

«Ի դեպ, դրանք բավական թանկարժեք վագրեր են` աշխարհում դրանցից 150-200 հատ կա։ Այդ վագրին ի սկզբանե որոշել էին վերացնել. երբ 2009–ին նա Բելգիայից բերվեց մեզ մոտ, մեր այգու տնօրենը` Ռուբեն Խաչատրյանը, որոշել էր նրան քնեցնել, քանի որ նա պոչ չունի, ինչը, նրա խոսքով, ազդում է մարդկանց հոգեբանության վրա։ Իսկ հիմա, վագրին բուժելով իբր թե հայտնաբերված արյան լեյկոզի դեմ, նրան արագ մահվան կտանեն»,–ասաց ԵԿԱ–ի նախկին անասնաբույժը։

Հարցին, թե ի՞նչ շահ ունի ԵԿԱ–ի տնօրենը, որ ուզում է վերացնել վագրին` Ռաֆայելյանը պատասխանեց, որ չգիտի, սակայն նախորդ վագրն էլ, որ սատկել էր, չքացել է՝ մորթիով, ներքին օրգաններով: Նա նշեց նաև, որ տեղյակ է` Չինաստանի սև շուկայում մի քանի հազար դոլարներով կենդանիների դիեր են վաճառվում:

Երևանի կենդանաբանական այգու ակվատերարիումի նախկին ղեկավար Կարեն Մարտիրոսյանի խոսքով էլ` ակվատերիումից բազմաթիվ սողուններ են սատկել, որոնց մասին չի էլ խոսվում։ Մասնավորապես, ըստ նրա, սատկել են շառաչող բոժոժավոր օձը, իգուանայի էգը։ Մարտիրոսյանի խոսքով` կենդանիների անկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք առանց խնամքի են մնացել և այգում մասնագետներ չկան:

«Այգու սպանդը շարունակվում է, ես ուղղակի ապշած եմ։ Մինչև Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրություններ կատարի, այգում այլևս կենդանի չի մնա։ Կորցնում ենք կենդանաբանական այգին ու խնդիրն այն է չէ, որ ես այսպես եմ խոսում, քանի որ ազատվել եմ աշխատանքից: Եթե ինձ ամբողջ հանրապետությունն էլ խնդրի, չեմ վերադառնա, քանի որ ունեմ իմ բիզնեսը»,–ասաց նա ու ավելացրեց, որ ուղղակի ցավում է`27 տարի աշխատել է այնտեղ, իսկ հիմա տեսնում է, որ կորցնում ենք ամեն ինչ:

«Զօօֆաունա» ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Խաչատրյանի խոսքով էլ` այգու տնօրենը 3 մորուքավոր անգղի փոխանակել է 2 կրիայի և 2 սուրիկատի հետ, այն դեպքում, երբ բազմացվող մորուքավոր անգղերի վաճառք կամ փոխանակում չի արվում առհասարակ։

Ըստ նրա` կենդանաբանական այգին պետք է ցույց տա մորուքավոր անգղի փոխանակման կամ ներմուծման օրինական փաստաթղթերը։ «Եթե ուզում ես մորուքավոր անգղ գնել, ապա դրա գումարը կգերազանցի 100-200 000 եվրոյի շրջանները։ Բացի այդ, այգու բորենին է վաճառվել, այսինքն` հայտարարությունները, որ կենդանաբանական այգին գնումներ չի կատարում, սուտ է»,–ասաց Խաչատրյանը։

Лагерь на берегу Севана с программой реабилитации людей с ограниченными возможностями - Sputnik Արմենիա
Թափառող շների ստերջացման հարցում կօգնի Կենդանաբանական այգին

ԵԿԱ–ի գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ լեյկոզի պատճառ կարող է լինել ինչպես վիրուսը, այնպես էլ այն կարող է կենդանու գենետիկայում առկա լինել։

Նրա խոսքով` կենդանին Հայաստան է տեղափոխվել մեծ տարիքում և եթե փոքր տարիքում վիրուսային լեյկոզով հիվանդացած լինի, կարող է հիվանդությունը նրա մոտ խրոնիկական բնույթ կրել ու այսօր արտահայտվել։ «Այդ վագրը 13 տարեկան է, և այդ տարիքում վիրուսի հանդեպ անընկալունակ են նրանք։ Քթից արյունահոսությունն էլ իրականում բնորոշ է լեյկոզին»,–ասաց կենդանաբույժը։

Նրա խոսքով` կենդանու մոտ արյան լեյկոզ հնարավոր է ախտորոշել նաև Հայաստանի պայմաններում, քանի որ արյան անալիզի միջոցով է այն բացահայտվում։

Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ հաջորդ շաբաթ Հայաստան է գալու Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժը, որպեսզի հաստատի կենդանու մոտ հիվանդության ախտորոշումը։ «Մեկ արյան անալիզ հանձնելով` մենք միայն նախնական ախտորոշման մասին ենք խոսել, իսկ վերջնական ախտորոշումը Մոսկվայի կենդանաբանական այգու կենդանաբույժի գալուց հետո կորոշվի»,–ասաց Հովհաննիսյանը։

Այգուց տեղեկացրեցին նաև, որ ԵԿԱ–ի տնօրենի առաջարկով Երևանի քաղաքապետարանը ստուգումներ էր սկսել այգում։ «Ստուգումներն ավարտվել են, և եթե քաղաքապետարանն ինչ-որ խախտումներ հայտնաբերած լիներ, դրանք կհրապարակայնացվեին»,–տեղեկացրեցին ԵԿԱ–ից։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԵԿԱ–ն մշտապես հայտնվում է սկանդալային իրավիճակներում։ Պարբերաբար ահազանգ է հնչում, որ այգում կենդանի է սատկել։

Լրահոս
0