20:48 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.33
  • GBP621.06
  • EUR536.06
  • RUB7.43
Sputnik Արմենիայի թղթակից Նանա Մարտիրոսյանը հատուկ մրցանակ ստացավ

Sputnik Արմենիայի լրագրողը հատուկ մրցանակ ստացավ «Հավասար հնարավորություններ» մրցույթում

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
9810

Կրթության մասին երազող 28-ամյա տղայի մասին հոդվածն արժանացավ հատուկ մրցանակի։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Sputnik Արմենիայի թղթակից Նանա (Քնարիկ) Մարտիրոսյանը հատուկ մրցանակ ստացավ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հայտարարած «Հավասար հնարավորություններ» խորագրով մրցույթում։

Նանա Մարտիրոսյանը մրցանակի արժանացավ «Նա արդեն կարողանում է ինքնուրույն քայլել. ՄՈւԿ–ը չի խանգարում Նորայրին երազել» հոդվածը, որը պատմում է հիվանդության դեմ պայքարող և կրթության մասին երազող 28-ամյա Նորայրի մասին։

Նշենք, որ մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է: Լրագրողները մրցանակների արժանացան «հեռուստատեսային և տպագիր նյութ» անվանակարգերում, բայց «ռադիո» անվանակարգում մրցանակակիրներ չեղան։

Մրցույթն անցկացվեց 16-րդ անգամ։

Գլխավոր թեմաներ