14:05 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Նիկոլ Փաշինյան

«Թող ինձ տանեն, դատապարտեն, նստեցնեն». Փաշինյանը պատասխանել է մտահոգություններին

© Photo / official site of the Prime minister of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (805)
167 0 0

ՀՀ վարչապետը պարզաբանել է, որ ցուցումը տվել ` վարչապետին ենթակա մարմնին, և որ ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է:

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. «Թող ինձ տանեն, դատապարտեն, նստեցնեն»։ Գյումրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությանը, թե քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահված է ոչ վարչապետին, այլ բացառապես դատախազին:

Խոսքը նախօրեին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մասին է, որտեղ վարչապետը նշել էր. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով»:

Զուգահեռ, ավելի պարզաբանելու համար, Facebook–ի իր էջում ՀՀ վարչապետը գրել է. «Հարգելիներս, ես ցուցում եմ տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ: Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է: Շնորհակալ եմ ձեր մտահոգությունների համար»,-գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Փաշինյանի երեկվա գրառումից հետո, այսօր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, մեկնաբանելով վարչապետի գրառումը, նշել էր, որ քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահված է բացառապես դատախազին և ոչ վարչապետին:

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (805)

Ըստ թեմայի

Փաշինյանը Վանեցյանին հանձնարարեց պայքարել ֆեյքերի դեմ
Նիկոլ Փաշինյանը նոր էլեկտրագնացքով մեկնեց Գյումրի. լուսանկարներ
Արագիլներ, աղբ ու հարմարավետ զուգարաններ. Փաշինյանը բացեց նոր էլեկտրագնացքի «գաղտնիքները»
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան, Նիկոլ Փաշինյան, Գյումրի

Գլխավոր թեմաներ