05:09 24 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.56
  • GBP626.56
  • EUR542.00
  • RUB7.56
Սեդրակ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի որդու պաշտպանների բողոքը բավարարվել է

© Photo :
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
43741

Դատարանն արձանագրել է՝ ԱԱԾ-ն խախտել է անմեղության կանխավարկածը։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, ապրիլի 5-ին բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը։ Այս մասին հայտնում է Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը։

«Դատարանն արձանագրել է, որ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում»,– նշված է հայտարարության մեջ:

2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել՝ «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերտառությամբ, որում նշվում էր, թե բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը գտել էր, որ հիշյալ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը և բողոք էր ներկայացրել դատարան:

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանի որդին հարցաքննվել է «Կոնգրես» հյուրանոցի գործով․ Վանեցյան
Ռոբերտ Քոչարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Ինչի՞ համար է մեղադրվում Քոչարյանի որդին. ԱԱԾ–ն մանրամասներ է ներկայացրել
Ռոբերտ Քոչարյանի որդին արծաթե մեդալ է նվաճել. տեսանյութ
Ռոբերտ Քոչարյանի որդու և դստեր համար բացառություն են արել
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ