10:53 19 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Президент Армении Армен Саркисян встретился с королем Иордании Абдаллой II (6 апреля 2019). Амман

Սարգսյանն ու Հորդանանի թագավորը հանդիպել են. ինչ են պայմանավորվել նրանք

© Photo: official site of the President of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
103 0 0

Հորդանանի թագավորը մեծագույն հարգանքով է խոսել հայ ժողովրդի մասին և ընդգծել է Հորդանանի հայկական համայնքի կարևոր դերը երկրի կյանքում։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Աբդալլահ Երկրորդը, ողջունելով Հայաստանի նախագահին, մեծագույն հարգանքով է խոսել հայ ժողովրդի մասին և նշել, որ երկու երկրների ու բարեկամ ժողովուրդների միջև եղել են շատ խորը կապեր և պատմականորեն ձևավորված բարեկամություն։ Աբդալլահ Երկրորդը հատկապես ընդգծել է Հորդանանի հայկական համայնքի կարևոր դերը երկրի կյանքում։

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար: Նախագահն ընդգծել է Աբդալլահ Երկրորդի, ինչպես նաև նրա հոր ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ։ «Հայ-հորդանանյան բարեկամության լավագույն վկայությունը Հորդանան գետի ափին վեր խոյացող հայկական եկեղեցին է»,–ասել է Սարգսյանը։

Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, և երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության ոլորտներում։

Հորդանանի թագավորն ասել է, որ առաջիկայում Հայաստան կգործուղի պատվիրակություն՝ տեղում փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։

Արմեն Սարգսյանը հրավիրել է Հորդանանի թագավորին այցելել Հայաստան։

Ըստ թեմայի

Առաջին դեմքերի գլխարկները. համաշխարհային առաջնորդների ժամանակակից «թագերը». լուսանկարներ
«Հատուկ օր և հատուկ մարդ մեր ընտանիքում». նախագահը շնորհավորել է կնոջը
Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ
Հետաքրքրված են համագործակցությամբ. Արմեն Սարգսյանը հանդիպել է IBM–ի ներկայացուցիչների հետ
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ