23:11 23 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP611.79
  • EUR528.92
  • RUB7.45
Թեղուտ

Ինչն է սպանում մարդկանց Հայաստանում. բնապահպանները խոսեցին խնդիրների մասին

© Photo: press office of the Ministry of Economic Development and Investments
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
50 0 0

Բնապահպանները մի շարք հարցերով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն պատասխան դեռ չեն ստացել։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Երկաթի հանքավայրերի շահագործումը և քլորաօրգանական պեստիցիդները կարող են մեծ վնաս հասցնել մարդկանց առողջությանը։ Լրագրողների հետ զրույցում այսօր նման կարծիք հայտնեցին բնապահպաններ Կարինե Դանիելյանն ու Մարիամ Ավագյանը։

Երկրում օնկոլոգիական հիվանդությունների բարձր մակարդակը նրանք նույնպես հակված են կապելու այդ գործոնների հետ։

«Հայաստանում բնապահպանական վտանգավոր գոտիները երկաթի հանքերի մշակման վայրերն են», – ասաց Դանիելյանը։

Նրա խոսքով` լուրջ հետազոտություններ են անցկացվել, որոնք թույլ են տալիս նման վստահ պնդումներ անել։ Ընդ որում, առողջապահության նախարարությունն այս պնդումների հետ տևական ժամանակ համաձայն չէր։

«Նախարարությունում նույնիսկ կապ էին փնտրում գենետիկայի կամ Լոռու մարզում ավելի շատ ծխողներ լինելու հետ», – ասաց Դանիելյանը։

Ավելի ուշ` արդեն նոր նախարարի ժամանակ, որոշում էր կայացվել հանձնաժողով ստեղծելու մասին, որը լայնածավալ հետազոտություններ կանցկացնի։

Կենսաբանական գիտությունների դոկտոր Մարիամ Ավագյանը խոսեց Հայաստանի բնակչության առողջությանը սպառնացող ևս մեկ վտանգի մասին` քլորաօրգանական պեստիցիդները, ինչպես նաև երկրի ջրերում և լճերում դիքլոր-դիֆենոլ-տրիքլորէթանի (ԴԴՏ), հեքսաքլորցիկլոհեքսանի բարձր պարունակությունը։

Ըստ նրա, այս պեստիցիդներն ամենից շատ առկա են Երևանի (Էրեբունի, Նուբարաշեն շրջան), Շիրակի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի ջրային ռեսուրսներում։

Ավագյանը նշում է, որ քլորաօրգանական պեստիցիդները պարզապես ծածկված են հողով և չեն վերացել, իսկ նրանք ջրի կամ քամու միջոցով տեղաշարժվելու հատկություն ունեն։

Ավագյանի թիմը փետրվարի 11-ին նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ներկայացված են բոլոր փաստարկները։ Պատասխան դեռ չի ստացվել։

Ըստ թեմայի

Բնապահպանները նախարարի պաշտոնակատարին ջուր ու տիղմ նվիրեցին. լուսանկարներ
Բնապահպանները դատախազությունից պահանջում են քրգործ հարուցել որոշ պաշտոնյաների նկատմամբ
Պետք է բարելավել ոչ միայն Օպերայի շրջակայքը, այլև՝ Մոնումենտը. ահազանգում են բնապահպանները
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ