23:12 23 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP611.79
  • EUR528.92
  • RUB7.45
Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հորդորում է բողոքի ցույց չանել

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (331)
22420

Վիկտոր Սողոմոնյանն ուրախ է, որ Քոչարյանի կողմնակիցները պատրաստ են իրենց սկզբունքային դիրքորոշումն արտահայտել հանրահավաքային ձևաչափով, բայց կարծում է, որ պետք չէ լարվածություն ստեղծել։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը շնորհակալ է այն մադկանց, որոնք սկբունքային դիրքորոշում ունեն և պատրաստ են հանհավաք անկցացնել, բայց հորդորում է հավելյալ լարվածություն չստեղծել։ Այս մասին հայտնում է 2rd.am–ը։

Երկրորդ նախագահի կողմնակիցներն օրերս սոցցանցերում հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով ապրիլի 9-ին հերթական դատական նիստի ժամանակ վերաքննիչ դատարանի շենքի մոտ հավաք անցկացնել՝ ի նշան բողոքի և ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի։

2rd.am–ը կապ է հաստատել երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ՝ ճշտելու համար՝ տեղյա՞կ են արդյոք, և ինչպիսի՞ վերաբերմունք ունեն դատարանի շենքի մոտ հավաք անցկացնելու մտքին։

«Այո, տեղյակ եմ այդ նախաձեռնության մասին։ Ուրախ եմ, որ նախագահ Քոչարյանի կողմնակիցները պատրաստ են իրենց սկզբունքային դիրքորոշումն արտահայտել նաև հանրահավաքային ձևաչափով և շնորհակալ եմ իրենց։ Սակայն պետք է, այնուամենայնիվ, խնդրեմ նրանց վաղը չդիմել այդ միջոցին։ Եկեք առայժմ չստեղծենք հավելյալ լարվածություն և որևէ ճնշում չգործադրենք դատարանի վրա՝ հույս ունենալով, որ իշխանություններն նույնպես, այս անգամ զերծ կմնան դրանից»,– ասել է Սողոմոնյանը։

Հիշեցնենք` նախորդ տարվա հուլիսին Քոչարյանը ձերբակալվել է 2008 թվականի մարտին հանրապետությունում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Նախկին նախագահի փաստաբանները նրան քաղբանտարկյալ են համարում ու վստահեցնում, որ նրան առնչվող քրեական գործընթացները բացարձակ ապօրինություն են։

2019-ի մարտի 15-ին ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ:

Քոչարյանի փաստաբանական խումբն այս որոշումը բողոքարկում է ՀՀ վերաքննիչ դատարանում։ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Օրբելլյանն ավելի վաղ ասել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ասելիքը դատարանում կասի ապրիլի 9-ին:

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (331)

Ըստ թեմայի

Ինչու՞ Ռոբերտ Քոչարյանին կալանքից չեն ազատում. փաստաբանի բացատրությունը
Ռոբերտ Քոչարյանը կխոսի ապրիլի 9-ին
Ռոբերտ Քոչարյանի որդու պաշտպանների բողոքը բավարարվել է
ՄԻԵԴ–ը գրանցել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների երրորդ գանգատը
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ