21:29 24 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Արման Թաթոյան

Թաթոյանը կայցելի կալանավորված Դավիթ Ղազարյանին

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
76 0 0

Պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ ‹‹Սպայկա›› ընկերության տնօրենի կալանավորման առնչությամբ։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման հետ կապված իրադարձությունները գտնվում եմ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Այս մասին նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Պաշտպանի որոշմամբ սկսված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված քայլեր ձեռնարկելու նպատակով: Համապատասխան գրություն հասցեագրվի Պետական եկամուտների կոմիտե:

Այց կկատարվի նաև քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։

Հիշեցնենք` այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ-ի միջնորդությունը` «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ 2 ամիս տևողությամբ նախաքննական կալանք կիրառելու մասին։

Ըստ ՊԵԿ քննչական մարմնի առաջադրած մեղադրանքի, 01.01.2015-11.01.2016թթ. ընթացքում «Սպայկա» ընկերությունը թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` կեղծելով «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացված հարկի, տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկի հիմք հանդիսացող տեղեկությունները։

Արդյունքում, ըստ ՊԵԿ–ի, «Սպայկան» պետական բյուջե չի վճարել 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ` պետությանը պատճառելով ավելի քան 7 մլրդ դրամի վնաս։

«Սպայկայի» տնօրենի պարզաբանմամբ, նշված 7 մլրդ դրամից 5–ը ԱԱՀ-ն է, որը ժամանակավոր ներմուծման ռեժիմի պարագայում ենթակա է վերադարձման, իսկ մնացած 2 մլրդ–ի պարտավորությունն իրենց չի կարող վերագրվել, քանի որ իրենց ընկերությունը միայն բեռնափոխադրում է իրականացրել, բեռը պատկանել է «Գրինպրոդուկտ» ՍՊԸ–ին։

թեգերը:
«Սպայկա» ՍՊԸ, Հայաստան

Գլխավոր թեմաներ