10:57 19 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կարգադրեց բոլորին ազատել աշխատանքից

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (826)
66140

ՀՀ վարչապետը զայրացավ Նորագավիթի ավտոմաքսատանը։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Նորագավիթի ավտոմաքսատանը շրջայցի ընթացքում նկատեց, որ տարածքն անբարեկարգ է ու խիստ զայրացավ:

«Սա խայտառակ, կեղտոտ վիճակ ա: Սա վերաբերմունք ա մեր դրոշին ու զինանշանին: Պարգևավճարները պակասեցրեք, տարածքը կարգի բերեք», - ասաց նա:

Փաշինյանը մտավ աշխատասենյակներից մեկը, հետո դուրս եկավ ու բարկացած ասաց.

«Բոլորն ազատվեն աշխատանքից, ովքեր այստեղ աշխատել են, բոլորը հեռացվեն աշխատանքից»:

Նրան ուղեկցող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, որ տարածքը վարձակալությամբ է տրված և ՊԵԿ-ին չի պատկանում։

«Որ տուն ենք վարձում՝ ապրենք, ասո՞ւմ ենք` ոչինչ, թող խոզանոց լինի, մենք ապրենք, մերը չի, չենք մաքրո՞ւմ էդ տունը, այդ պայմաններում պե՞տք է ապրենք»,- բարկացավ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը տեսել էր Հայաստանի դրոշները` գետնին դրված ու կեղտոտ վիճակում։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (826)

Ըստ թեմայի

«Նգարվելն ի՞նչ է, մե հադըմ տուն ուզեիր»․ ինչպես Փաշինյանը հասավ Գյումրի ու վերադարձավ
Գագիկ Ծառուկյանը դժգոհ է Նիկոլ Փաշինյանի թիմից
Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
Մենք խաղաղություն պարտադրողի դերում ենք լինելու և ոչ պատերազմից վախեցողի. Փաշինյան
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ