05:07 23 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
«Առինջ մոլ» առևտրի կենտրոնի տնօրեն Սամվել Հակոբյանը

«Առինջ մոլի» տնօրենը մեկնաբանել է ստեղծված վիճակը. հարկային ստուգումները շարունակվում են

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
134 0 0

«Առինջ մոլի» տնօրեն Սամվել Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է առևտրի կենտրոնում առավոտից տիրող վիճակը։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Տարածված լուրերը, թե «Առինջ մոլը» թաքցնում է եկամուտները, իրականությանը չեն համապատասխանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի տնօրեն Սամվել Հակոբյանը։

«2000-ից ավել աշխատող կա, ես չեմ կարող իրենցից իմ ուզած գումարը պահանջեմ, կարող եք գնալ ու հարցնել։ 9 քառակուսի մետրի համար մարդիկ 200 հազար դրամ են վճարում»,– ասաց Հակոբյանը` արձագանքելով լուրերին, թե տաղավարների վարձավճարների դիմաց իրականում ավելի մեծ գումար են պահանջում, բաց ավելի քիչ հարկ վճարում։

Ինչ վերաբերում է ՊԵԿ–ի իրականացրած գործողություններին, տնօրենը դրանք շոու է որակում` ասելով. «Կարող էին գալ փաստաթղթերը խնդրել, ես իրենց կտրամադրեի ինչ պետք էր, այս շոուն պետք չէր կազմակերպել»։

Սամվել Հակոբյանը հայտնեց, որ այս պահին էլ իր աշխատասենյակում ստուգումները շարունակվում են։

«Փաստաթղթերն են ստուգում, սեյֆս են ստուգում, ամեն ինչ ստուգում են։ Թող ստուգեն, ես չեմ խոչընդոտում։ Ես այնտեղ թաքցրած ոչ մի բան չունեմ ու ոչ մեկից վախենալու բան էլ չունեմ»,– ասաց նա։

Հիշեցնենք` այսօր առավոտյան 10։30-ից ՊԵԿ հետախուզական վարչության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում:

ՊԵԿ-ի տեղեկություններով` «Առինջ մոլը» տաղավարների վարձակալությունից ստացած իրական եկամուտները թաքցրել է և դրանց դիմաց քիչ հարկ վճարել։

Ըստ թեմայի

«Սպայկան» 2 միլիարդ 45 միլիոն դրամ չի վճարել պետբյուջե. քրեական գործ է հարուցվել
Ինչու «Սպայկան» ու «Արմսանպրոդակտը» չեն կարող խոստումը կատարել. խոսքը միլիոնների մասին է
«Սպայկան» բավարարված չէ Փաշինյանի պատասխանից. ակցիան ավարտվեց` վերսկսվելու ակնկալիքով
թեգերը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե, Գագիկ Ծառուկյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ