21:27 24 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
«Սպայկա»

«Սպայկան» հայտարարում է, որ 80 գյուղում մթերում չի իրականացնելու

© Photo: "Spayka" ltd official site
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Սպայկա» ընկերության շուրջ ծավալվող իրադարձությունները (21)
51010

«Սպայկայի» ներկայացրած տեղեկանքի համաձայն` մթերում իրականացնելու համար ամսական անհրաժեշտ է 5 մլրդ դրամ, ինչն ընկերությունը ստանում է կարճաժամկետ վարկերի տեսքով։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. «Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասում է, որ արտասահմանյան բանկերում իր վարկային միջոցների հետկանչի պատճառով այս տարի հայաստանյան շուրջ 80 գյուղերում չի կարողանա մթերում իրականացնել։

«Ներկայումս ընկերության տնօրենի կալանավորման և պետական մարմինների ու պաշտոնյաների կողմից ենթադրական մեղադրանքների վերաբերյալ հայտարարությունների արդյունքում սկսվել է արտասահմանյան բանկերի կողմից ընկերության վարկային միջոցների հետկանչման գործընթաց, որի արդյունքում կարող են սառեցվել ընկերության հաշիվները, կալանքի տակ դրվել գրավադրված գույքը, այդ թվում՝ բեռնատարները: Նման պայմաններում ընկերությունը չի կարողանալու օգտվել շրջանառու միջոցներից և կազմակերպել նախապես պլանավորած մթերում»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։

Ընկերությունը նշում է, որ 2010թ.-ից մթերում է իրականացնում Հայաստանում, հիմնականում աշխատում է ավելի քան 80 համայնքների և անուղակի` ևս տասնյակ համայնքների հետ:

Մթերման գործընթացի կազմակերպման համար, «Սպայկայի» ներկայացրած տեղեկանքի համաձայն, ամսական անհրաժեշտ է շուրջ 5 մլրդ դրամ, ինչն ընկերությունը ստանում է կարճաժամկետ վարկերի տեսքով։

«Սպայկան» վստահեցնում է` երբևէ որևէ մեկին շանտաժի չի ենթարկում և հարգալից է վերաբերվում իր բոլոր գործընկերներին, հատկապես պետությանը և պետական անվտանգությանը: «Ընկերության տնօրենը իր արտահայտություններում կոչ է արել ապօրինի կալանք չկիրառել և թույլ տալ կազմակերպել աշխատանքները, այլ ոչ թե սպառնալիքներ հնչեցրել»,– ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` ապրիլի 4-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Հաջորդ օրը հրավիրած մամուլի ասուլիսում Ղազարյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում ու այն համարում է անհիմն` որակելով որպես հետապնդում։

Ըստ ՊԵԿ քննչական մարմնի առաջադրած մեղադրանքի, 01.01.2015-11.01.2016թթ. ընթացքում «Սպայկա» ընկերությունը թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` կեղծելով «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացված հարկի, տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկի հիմք հանդիսացող տեղեկությունները։

Արդյունքում, ըստ ՊԵԿ–ի, «Սպայկան» պետական բյուջե չի վճարել 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

«Սպայկայի» տնօրենի պարզաբանմամբ, նշված 7 մլրդ դրամից 5–ը ԱԱՀ-ն է, որը ժամանակավոր ներմուծման ռեժիմի պարագայում ենթակա է վերադարձման, իսկ մնացած 2 մլրդ–ի պարտավորությունն իրենց չի կարող վերագրվել, քանի որ իրենց ընկերությունը միայն բեռնափոխադրում է իրականացրել, բեռը պատկանել է «Գրինպրոդուկտ» ՍՊԸ–ին։

«Սպայկա» ընկերության հիմնադիր– տնօրեն Դավիթ Ղազարյանի ապրիլի 8-ին ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոց է կիրառել կալանավորումը։

թեմա:
«Սպայկա» ընկերության շուրջ ծավալվող իրադարձությունները (21)

Ըստ թեմայի

Ստուգումներ և բացահայտումներ. ՊԵԿ–ը հենց «Սպայկան» չէր ստուգում
«Սպայկան» 2 միլիարդ 45 միլիոն դրամ չի վճարել պետբյուջե. քրեական գործ է հարուցվել
Ինչու «Սպայկան» ու «Արմսանպրոդակտը» չեն կարող խոստումը կատարել. խոսքը միլիոնների մասին է
թեգերը:
«Սպայկա» ՍՊԸ, Հայաստան

Գլխավոր թեմաներ