05:26 19 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.85
  • GBP628.24
  • EUR543.25
  • RUB7.54
Ոստիկանություն

Տրասնգենդերների դեմ պայքարի դուրս եկած տղամարդը հայտնվել է ոստիկանության տեսադաշտում

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
11501

Երևանում դանակով շրջող քաղաքացու դեմ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ոստիկանությունը նյութեր է պատրաստում այն քաղաքացու դեմ, որը հայտարարել է, թե պատրաստ է «ուտիլիզացնել սեռական փոքրամասնություններին»։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Տրանսգենդերի ելույթի դեմ բողոքող քաղաքացիներից մեկի դեմ Արաբկիր բաժնի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում հրապարակման հիման վրա», –հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

Երկուշաբթի օրը ԱԺ այգում Aysor.am-ի հետ զրույցում քաղաքացին պայուսակից հանել էր դանակն ու ցուցադրելով այն՝ հայտարարել, որ դրանով պատրաստ է «ուտիլիզացնել սեռական փոքրամասնություններին»։

Ապրիլի 5-ին խորհրդարանում հանրային լսումների օրակարգում նշված էր, որ դատաիրավական համակարգի բարեփոխման, ինչպես նաև երեխաների և հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերի քննարկում պետք է լինի։ ՀԿ–ների ներկայացուցիչներ էին հրավիրվել, այդ թվում «Իրավունքի կողմը» ՀԿ–ն, որի նախագահն է Լիլիթ Մարտիրոսյանը։ Հենց նա էլ հանդես եկավ ելույթով՝ հայտարարելով, որ ինքը տրանսգենդեր է։

Ըստ թեմայի

Տրանսգենդերը ելույթ ունեցավ ԱԺ–ում. Նաիրա Զոհրաբյանը զայրացավ. տեսանյութ
Սրբերի փողոցները, ցույցերը և տրանսգենդերները․ երբ ակնհայտի մասին խոսելու ժամանակն է
Ինչպես Վաղինակը դարձավ Լիլիթ. Փաշինյանը` ԱԺ–ում հայտնված տրանսգենդերի մասին
Ձեռնպահ մնացեք. ԱԳՆ–ի արձագանքը` տրանսգենդերի ելույթի մասին միջազգային կառույցների կոչին

Գլխավոր թեմաներ