05:07 24 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.56
  • GBP626.56
  • EUR542.00
  • RUB7.56
Փաշինյանն ընդունել է Ազնավուրի որդուն

Փաշինյանն ընդունել է Ազնավուրի որդուն. ինչ է իրենից ներկայացնելու «Ազնավուր» կենտրոնը

© Photo / official site of the Prime minister of RA. Gevorg Perkuperkyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
26 0 0

Փաշինյանն ասել է, որ Երևանում Ազնավուրի կյանքի, գործունեության և կարիերայի մասին կենտրոնի կառուցումը հայ ժողովրդի և Հայաստանի հարգանքի տուրքն է մեծն հայի հիշատակին։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրին և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին: Այս մասին նշված է վարչապետի պաշտոնական կայքում։

Премьер-министр Никол Пашинян принял соучредителя фонда Азнавур Николя Азнавура и директора фонда Кристину Саркисян (10 апреля 2019). Еревaн
Փաշինյանն ընդունել է Նիկոլա Ազնավուրին և Կրիստինա Սարկիսյանին

Հանդիպմանը քննարկվել են «Ազնավուր» հիմնադրամի գործունեությանը և, մասնավորապես, առաջին մշակութային նախագծին՝ Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր:

Նախատեսվում է, որ կենտրոնում կգործեն Շառլ Ազնավուրի ինտերակտիվ, տեխնոլոգիապես գերհագեցած թանգարանը և եզակի կրթամշակութային կենտրոն երիտասարդների համար:

Երևանում Շառլ Ազնավուրի կյանքի, գործունեության և կարիերայի մասին կենտրոնի կառուցումը հայ ժողովրդի և Հայաստանի հարգանքի տուրքն է մեծն հայի հիշատակին»,–ասել է Փաշինյանը։

Վարչապետն իր աջակցությունն է հայտնել անձամբ Շառլ Ազնավուրի կողմից մշակված նախագծի իրականացմանը և հանձնարարել է պատկան գերատեսչությունների պատասխանատուներին՝ սերտ համագործակցել «Ազնավուր» հիմնադրամի հետ այս ուղղությամբ:

Ըստ թեմայի

Առեղծվածային հայերեն երգ. ով և ինչ երգեց Ազնավուրի հրաժեշտի արարողությանը
Շիկահեր աղջնակը խենթացրել է Շառլ Ազնավուրի երկրպագուներին La Bohème երգով. տեսանյութ
«La Mamma». Սամի Նասերին երգել է Շառլ Ազնավուրի իր սիրած երգը. տեսանյութ
Մեծն Ազնավուրին շնորհվել է BraVo մրցանակը համաշխարհային մշակույթում ունեցած ավանդի համար
Ո՞վ է Ազնավուրի ծննդյան սխալ գրված տարեթվի պատասխանատուն. ԱԳՆ–ն գիտի մեղավորին
թեգերը:
Շառլ Ազնավուր, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ