05:13 23 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Լևոն Տեր–Պետրոսյան

Լևոն Տեր-Պետրոսյանի` Մարտի 1-ի գործով ցուցմունքը հրապարակվել է. «Ժողովուրդ»

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (188)
34720

Եթե Սերժ Սարգսյանի հարցաքննությունը տևել է 3 օր, ապա Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը՝ ընդամենը 3 ժամ։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Թեև «Ժողովուրդ» օրաթերթում «Մարտի 1»-ի գործով անցնող առանցքային վկաների ցուցմունքների հրապարակման մասով քրեական գործ է հարուցվել, այնուամենայնիվ, թերթը շարունակում է պնդել, որ ոչ մի օրենք չի խախտել և հաջորդաբար կհրապարակի իրենց ձեռքի տակ գտնվող ցուցմունքներից հատվածներ։

«Եվ այսպես, ներկայացնում ենք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տված ցուցմունքը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։ Ի սկզբանե նկատենք, որ այն ոչ մի նորություն, ըստ էության, չի պարունակում։ Տպավորություն է, որ Տեր-Պետրոսյանի 2008թ.-ի մարտի 1-ին տված մամուլի ասուլիսի սղագրությունն է ընդունվել ի գիտություն՝ 2 ակնկալվող հարցեր տալով»,– նշված է հրապարակման մեջ։

Թերթը համեմատության համար նշում է, որ քննիչները ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին տվել են 26 հարց։ Ու եթե Սերժ Սարգսյանի հարցաքննությունը տևել է 3 օր, ապա Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը՝ ընդամենը 3 ժամ։

Հարցաքննության ընթացքում Տեր– Պետրոսյանը պատմել է 2008 թվականի նախագահական ընտրությունների ու դրան հաջորդած դեպքերի մասին։ Դրանից հետո քննիչը երկու հարց է տվել առաջին նախագահին. «Ի՞նչ կարող եք հայտնել 2008 թվականի մարտի 1-ի գիշերը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհված անձանց մահվան հանգամանքների վերաբերյալ»։ Ի պատասխան` Տեր–Պետրոսյանը հայտնել է. «Դա արդարադատության պարզելու գործն է, ես ինձ իրավունք չեմ վերապահի ինչ–որ վարկածներ առաջ քաշելու, ուղղակի ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա. իմ համակիրներից շուրջ 100 հոգի մեղադրվեց և դատապարտվեց տարբեր ժամկետների բանտարկության, բայց նրանցից ոչ մեկին զենք կրելու, զենք օգտագործելու և խանութ թալանելու մեղադրանք չի ներկայացվել։ Կարծում եմ, որ այս փաստով արձանագրված է ամեն ինչ»։ Քննիչի մյուս հարցին` Երևանի Ազատության հրապարակում եղած ցուցարարների մոտ դուք զենք, մետաղյա ձողեր կամ բռնություն կիրառելու համար նախատեսված այլ առարկաներ տեսե՞լ եք, թե՞ ոչ, առաջին նախագահը պատասխանել է ` բացառված է, նման իրեր չեն եղել։

 

 

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (188)

Ըստ թեմայի

«Մարտի 1»-ի էջը պետք է փակել և բացել «մարտի 2»–ը. Քոչարյան
Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանը հանդիպել են կառավարական առանձնատանը
Լևոն Տեր–Պետրոսյանն իր աճեցրած ծիրանները հյուրասիրել է ռուս քաղաքագետին. լուսանկար
Լևոն Տեր–Պետրոսյանը նախագա՞հ. Փաշինյանն աբսուրդ է համարում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց մարտի 1-ի զոհերից
Շարմազանով. «Մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն է»
Մարտի 1-ի գործով հարցաքննված դատավոր Ֆելիքս Թոխյանը ոչինչ չի հիշում. «Ժողովուրդ»
թեգերը:
Լևոն Տեր–Պետրոսյան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ