15:20 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Կարմիր գծեր

Ոստիկանությունը փոխում է ավտոմեքենաների կայանման կանոնները

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
4820

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումները փոփոխելու մասին կառավարության որոշման նախագիծը:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Ավտոմեքենաներին թույլ կտրվի կայանել հետիոտնային անցումներից անմիջապես հետո։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

Նա նշեց, որ նախկինում անցումից հետո վարորդը պարտավոր էր 5 մ տարածություն պահպանել։

Ի դեպ, անցումից առաջ կայանելու դեպքում, գործող 5մ–ի պահանջը կպահպանվի։

«Հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառն արգելվում է, ինչն էապես նվազեցնում է կանգառ կատարելու համար նախատեսված տարածքները, և բացի այդ, վարորդների համար բավականին դժվար է պահպանել այդ պահանջները, քանի որ առանց չափիչ գործիքների գործնականում շատ դժվար է չափել այդ տարածությունները»,– ասված է կառավարության հաստատմանը ներկայացված նախագծի հիմնավորումներում։

Առաջարկվող փոփոխություններով տարբերակվելու են նաև 0-7 և 7-12 տարեկան երեխաների ավտոմոբիլային փոխադրումների կանոնները, որոնք այժմ գործող օրենքով նախատեսում են 0-12 տարեկանների համար ընդհանուր մոտեցումներ, որոնք որոշակի դժվարություններ են առաջացնում։

Մինչև 7 տարեկան երեխաների տեղափոխման համար պարտադիր կլինի «քարսիթի» օգտագործումը, իսկ 7-12 տարեկանների համար՝ ոչ։

Այսպիսով, ՀՀ կառավարությունը որոշեց հավանություն տալ ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումներն արդի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական առաջարկին։

Ըստ թեմայի

Փաշինյանն առաջարկում է սահմանափակել վարորդների համար նախատեսված տուգանքները
«Նիկոլը ճիշտ էր», բայց «Всё пропало!» աղաղակում են վարորդները
Երևանում «դրիֆթող» ավտոմեքենայի վարորդին ոստիկանները բռնել են. տեսանյութ

Գլխավոր թեմաներ