15:16 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ

Որն է կոռուպցիայի դեմ պայքարում Փաշինյանի նախատեսած ամենամեծ քայլը

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (709)
43 0 0

ՀՀ վարչապետը ԵԽԽՎ–ում խոսեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի իր տեսլականի մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Կոռուպցիայի դեմ պայքարում ամենամեծ բանը, որ պետք է անի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր` կոռուպցիայի մեջ չներքաշվելն է։ Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կոռուպցիայի դեմ պայքարում շատ կարևոր է, որ ես, ընտանիքս ու հարազատներս ուշադրության կենտրոնում լինենք։ Մյուս կողմից, չեմ կարծում, որ աշխարհում կա որևէ վարչապետ, որը կասի` ես կամաց–կամաց մտադիր եմ կոռուպցիայի մեջ ներքաշվել։ Այս առումով շատ կարևոր է իմ խոսքի նկատմամբ ժողովրդի վստահությունը։ Կառավարության ղեկավարի կարգավիճակում լինելս իմաստավորված եմ համարում այնքան ժամանակ, քանի դեռ ունեմ ժողովրդի վստահությունը»,–ասաց վարչապետը։

Ըստ նրա` ճիշտ է, թափանցիկությունը Հայաստանում 100 տոկոսով կայացած իրավիճակ չէ, սակայն մեծ քայլերով գնում ենք դեպի դրան։ Փաշինյանն օրինակ բերեց օրերս իր մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ քրեական գործի հարուցումը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով քրեական գործ է հարուցվել նրա մերձավոր ազգականներից մեկի` ենթադրյալ չարաշահման փաստով։

Փաշինյանը Ստրասբուրգ է մեկնել երեկ` մասնակցելու ԵԽԽՎ–ի գարնանային նստաշրջանին։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (709)

Ըստ թեմայի

ՀՀ կառավարության վճռական պայքարը կոռուպցիայի դեմ կրելու է շարունակական բնույթ. Փաշինյան
Կոռուպցիոներներին թափ կտանք ու բարեփոխումների գումար կգտնենք. Փաշինյանը պատասխանել է ԵՄ–ին
Կոռուպցիայի դեմ պայքար. ինչ կարևոր պահ է սպրդել Փաշինյանի կառավարության ուշադրությունից
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ