ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կարող է ընդհանրապես չանցկացվել: Այս տեղեկությունը հրապարակել է «Ժամանակ» օրաթերթը:
«Ժամանակի» տեղեկություններով՝ «Հիմնադրամի ամենամեծ լոսանջելեսյան գրասենյակի աշխատանքները, ըստ էության, կաթվածահար են, քանի որ գրասենյակի մի շարք առանցքային աշխատողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել՝ չցանկանալով աշխատել նոր իշխանության հետ: Այս պատճառով հեռուստամարաթոնի նախապատրաստական աշխատանքները չեն իրականացվում:
«Տպավորություն կա, որ Հայաստանի նոր իշխանությունը որոշել է հրաժարվել «Հայաստան» համահայկական հիմնադրամից՝ շեշտադրում կատարելով «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» հիմնադրամների վրա»,-գրում է թերթը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ Չնայած Աննա Հակոբյանի ամերիկյան այցը ցույց տվեց, որ այս հիմնադրամների նկատմամբ վստահությունն այնքան էլ բարձր չէ. խոստացված գումարը 1 մլն դոլարի շրջանակում է, բայց իրականում կհավաքվի ավելի պակաս: