04:30 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Թմրանյութ

Երևանում բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք. մեկ մարդ կալանավորվել է

© Dailyreadlist
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1715)
38 0 0

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի իրացման հանգամանքները։

2019թ. մարտի 15-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Երևան քաղաքի՝ 1986թ. ծնված բնակիչ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 պոլիէթիլենային փաթեթ` 2,57 գրամ հաստատուն քաշով կանաչավուն, յուրահատուկ մանրացված զանգվածի պարունակությամբ: Փաթեթի պարունակությունը ենթարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Փորձագետի եզրակացության համաձայն՝ հիշյալ փաթեթի պարունակությունը «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում 2019թ. մարտի 18-ին հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձը թմրամիջոցը ձեռք է բերել Երևան քաղաքի՝ 1959թ. ծնված բնակչից:

Վերջինիս բնակարանում կատարված խուզարկությամբ տարբեր սենյակներից հայտնաբերվել են ընդհանուր մոտ 78,5 գրամ քաշով, տարբեր փաթեթների մեջ լցված կանաչավուն, յուրահատուկ հոտով չորացված զանգվածներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1959թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

1986թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1715)

Ըստ թեմայի

Անակնկալով անանաս․ իսպանական ոստիկանությունը թմրանյութի խոշոր խմբաքանակ է հայտնաբերել
Թմրանյութի տեղափոխման աննախադեպ միջոց. ՊԵԿ-ը կանխել է, Իրանի 2 քաղաքացի կալանավորված է
Կանխվել է 109 գրամ թմրանյութի ներկրումը Հայաստան. կա ձերբակալված
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե

Գլխավոր թեմաներ