23:04 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Նորակառույց

Դրսում ապրող հայերը կկարողանան մատչելի բնակարան գնել Հայաստանում

© Photo: Gazprom Armenia official site
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
265330

Փաշինյանը Ստրասբուրգում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ խոսել է ներգաղթյալների համար նախատեսվող «մատչելի բնակարան» ծրագրի մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտածում է «բնակարան ներգաղթյալների համար» ծրագրի մասին։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Ստրասբուրգում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։

«Վերջերս Վիեննայի հայության հետ հանդիպման ընթացքում գաղափար առաջացավ, որ, ինչպես մենք ունենք բնակարան երիտասարդ ընտանիքների համար ծրագիր, բնակարան երիտասարդ մասնագետների համար ծրագիր, հիպոթեկային ծրագրեր, ստեղծվի բնակարան ներգաղթյալների համար ծրագիր, որի իմաստը որոշակի պայմաններով հիպոթեկային վարկեր առաջարկելն է` առավել մատչելի տոկոսներով»,– ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ կառավարությունն ու Կենտրոնական բանկը համատեղ աշխատում ենք այդ ծրագրի իրագործման վրա:

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Ստրասբուրգում էր ապրիլի 10-ին և 11-ին։

Ըստ թեմայի

«Երիտասարդ ընտանիքին`մատչելի բնակարան» ծրագրից կարող են օգտվել նաև ոչ այնքան երիտասարդները
«Մի կտուրի տակ». սովորական խաբեությո՞ւն, թե՞ երկար սպասված տանիք գլխավերևում
Տուն, որը չկա. ի՞նչն է հուսահատության հասցրել գյումրեցի ընտանիքին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ