11:19 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Դավիթ Սանասարյանը Զարթոնքում է

Զարթոնքում իրավիճակը շարունակում է լարված մնալ. գյուղ է մեկնել Դավիթ Սանասարյանը

© Sputnik / Stringer
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
104 0 0

Պետական վերահսկողական ծառայության պետը փորձում է հանդարտեցնել վրդովված գյուղացիներին։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում կրքերը դեռ չեն հանդարտվել։ Մարդիկ պահանջում են գյուղապետի հրաժարականը և սպառնալիքներ են հնչեցնում։

Զարթոնքում լարված իրավիճակ է, մարդիկ հարձակվել են գյուղապետի տան վրա. լուսանկարներ

Գյուղ է ժամանել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որը փորձում է վրդովված մարդկանց հանդարտեցնել։

«Չլուծվող հարց, չկա, բոլոր հարցերը լուծվում են, բայց դրա համար, ովքեր արդարություն են ուզում, պետք է խոհեմություն ցուցաբերեն ու չտրվեն որևիցե սադրանքի։ Մենք ձեր խնդիրներին խորապես տեղյակ ենք, բաներ կան, որ ասվել է` այսպես է, ստուգել ենք, այդպես չի եղել։ Իրավական գործընթացը սկսվել է և շարունակվելու է։ Բոլոր խնդիրները պետք է իրավական ճանապարհով լուծում ստանա։ Որևէ հակաիրավական բան չի լինելու»,– ասաց նա։

Давид Санасарян прибыл в село Зартонк Армавирской области (13 апреля 2019). Армавир
© Sputnik / Stringer
Զարթոնք

Դավիթ Սանասարյանի հետ գյուղամիջում խոսելուց հետո բողոքի ակցիային մասնակցող զարթոնքցիները որոշեցին երթով գնալ գյուղապետարան` Պարույր Սարգսյանի հետ հանդիպելու։

Հիշեցնենք` այսօր առավոտյան գյուղում ապրող մի խումբ անձինք հարձակվել են Զարթոնքի դպրոցի հաշվապահի, ապա գյուղապետի` Պարույր Սարգսյանի տան վրա, ջարդուփշուր են արել գյուղապետի սեփական և ծառայողական մեքենաները։

Ծեծկռտուքի ժամանակ մասնակիցներից մեկը որսորդական հրացանով կրակել է օդ։ Ոստիկանության ծառայողները կանխել են հնարավոր արյունահեղությունը' հանդարտեցնելով գյուղում ոտքի կանգնած զանգվածներին։ Կան բերման ենթարկվածներ, մի քանի հոգի էլ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Գյուղի բնակիչների մի մասը փակել են գյուղի սկզբնամասում գտնվող Երևան-Գյումրի երկաթգիծը և պահանջում են գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը։

Նախնական վարկածով` կրակողը եղել է գյուղապետի թոռը` Նարեկ Մելքոնյանը։

Ըստ թեմայի

Գյուղացիներն ու գյուղապետը դատի են տալիս իրար. բողոքի ակցիաները հասել են Զարթոնք

Գլխավոր թեմաներ