11:16 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Զարթոնք

Գյուղացիները պնդում են, որ Զարթոնքի գյուղապետը հրաժարական է տվել

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Գյուղացիները պահանջում են Զարթոնքի գյուղապետի հրաժարականը (10)
35 0 0

Գյուղապետ Պարույր Սարգսյանը հայտարարել էր, որ հրաժարական տալ–չտալու մասին կխոսի առաջիկա աշխատանքային օրը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի ղեկավար Պարույր Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Զարթոնքի բնակիչներից մեկը` նշելով, որ այդ մասին արդեն ամբողջ գյուղը տեղյակ է:

Հիշեցնենք` վերջին երկու օրերին Զարթոնք գյուղում իրավիճակը լարված էր: Ապրիլի 13-ին մի խումբ գյուղացիներ հարձակվել էին Զարթոնքի դպրոցի հաշվապահի, ապա գյուղապետ Պարույր Սարգսյանի տան վրա, վնասել գյուղապետի անձնական ու ծառայողական ավտոմեքենաները։ Տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ մասնակիցներից մեկը որսորդական հրացանով օդ էր կրակել:

Ավելի ուշ 2 անձ ձերբակալվել էր, որոնցից մեկը գյուղապետի թոռն էր:

Դրանից հետո գյուղ էր այցելել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Գյուղապետը նրա հետ հանդիպմանն ասել էր, որ հրաժարականի վերաբերյալ իր որոշման մասին կհայտարարի առաջիկա երկուշաբթի:

թեմա:
Գյուղացիները պահանջում են Զարթոնքի գյուղապետի հրաժարականը (10)

Գլխավոր թեմաներ